Արիել (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Արիել (եբրայերեն՝ אריאל) քաղաք Իսրայելի Հուդեա և Սամարիա մարզում` Հորդանան գետի արևմտյան ափին։ Հիմնադրվել է 1978 թվականին։ Բնակչությունը՝ 20 540 մարդ (2019)[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արիել (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||
---|---|---|---|
Արիել | |||
եբրայերեն՝ אריאל | |||
| |||
Երկիր | Իսրայել | ||
Ենթարկում | վարչական կենտրոն | ||
Մարզ | Հուդեա և Սամարիա մարզՀուդեա և Սամարիա մարզ | ||
Հիմնադրված է | 1978 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1998 թվականից | ||
Մակերես | 14 677 կմ² | ||
ԲԾՄ | 560 մետր | ||
Խոսվող լեզուներ | եբրայերեն | ||
Բնակչություն | 20 540 մարդ (2019)[1] | ||
Ազգային կազմ | Հրեաներ` 80,9% այլազգիներ` 19,1% | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Պաշտոնական կայք | ariel.muni.il(եբրայերեն) | ||
| |||
Փակել
1988 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ և հռչակվել որպես մարզկենտրոն։ Բացի այդ, հանդիսանում է նաև Հուդեա և Սամարիա մարզի ամենամեծ և բնակեցված քաղաքը։
Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 17700 մարդ, այդ թվում մոտ 7000 ներգաղթյալներ ԱՊՀ երկրներից[2][3][4][5]` այդ թվում նաև Հայաստանից։
Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 570-730 մետր բարձրության վրա։
Քաղաքային տարածքները կազմում են ամբողջ մոտ 1200 հեկտար տարածք՝ ամբողջ բնակավայրի տարածքում։
Քաղաքում է գտնվում նաև Արիելի պետական համալսարանը, որը կազմված է տարբեր ֆակուլտետներից։