![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/Charles_Ernest_Butler_-_King_Arthur.jpg/640px-Charles_Ernest_Butler_-_King_Arthur.jpg&w=640&q=50)
Արթուր (արքա)
From Wikipedia, the free encyclopedia
Արթուր արքա (անգլ.՝ Arthur), բրիտների առասպելական առաջնորդ։ Ըստ ավանդության ապրել է 5-6-րդ դարերում, ջախջախել է Բրիտանիա ներխուժած գերմանացի սաքսոնական ցեղերին։ Բրիտանական էպոսի («Արթուրիանա») և բազմաթիվ ասպետական վեպերի գլխավոր հերոսը։ Առայժմ պատմաբաններին չի հաջողվել գտնել Արթուրի պատմականության ապացույցներ, սակայն շատ ուսումնասիրողներ չեն բացառում, որ կերպարի պատմական նախատիպը գոյություն է ունեցել։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արթուր | |
---|---|
![]() | |
Տեսակ | դիցաբանական կերպար, մարդ, որը հնարավոր է՝ հորինված է և legendary human figure? |
Սեռ | արական[1] |
Հայր | Ութեր Պենդրագոն |
Մայր | Իգրեյն[2] |
Քույր/Եղբայր | Էլայն, Մորգաուզա, Մորգանա փերի և Madoc ap Uthyr? |
Ամուսին | Գվինևեր[3] |
Զավակներ | Մորդրեդ |
![]() |
Լեգենդի համաձայն Արթուրն իր պալատում՝ Կամելոտում հավաքեց Կլոր սեղանի հմայիչ ու ազնիվ ասպետներին։ Արթուրի և նրա ասպետների քաջագործությունների մասին բազմաթիվ լեգենդներ և ասպետական վեպեր կան, որոնք հիմնականում վերաբերում են Սուրբ Գրաալի փնտրտուքներին և գեղեցիկ կանանց փրկությանը։ Արթուր արքայի և նրա ասպետների մասին էպոսը հիմք է ծառայել տարբեր գրական ստեղծագործությունների, կերպարվեստի, կինոյի և արվեստի այլ ձևերի համար։