From Wikipedia, the free encyclopedia
Արթուր Դոուվ (անգլ.՝ Arthur Garfield Dove օգոստոսի 2, 1880[1][2][3][…], Կանանդաիգուա, Նյու Յորք նահանգ, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 23, 1946[4][3][5][…], Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, ամերիկյան առաջին աբստրակցիոնիստներից մեկը։
Արթուր Դոուվ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1880[1][2][3][…] |
Ծննդավայր | Կանանդաիգուա, Նյու Յորք նահանգ, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 1946[4][3][5][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոռնելի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Թեմաներ | մոդեռնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Reflections? |
Ամուսին | Helen Torr? |
Arthur Dove Վիքիպահեստում |
Ծնվել է ունևոր ընտանիքում, ծնողները եղել են տեղաբնիկներ Անգլիայից։ Նկարչի հայրը զբաղվել է քաղաքականությամբ և եղել է հաջողված ձեռնարկատեր, շինարարական նյութերի արտադրության գործարանների սեփանակատեր։ Պատանին հետաքրքրվելիս է եղել գեղանկարչությամբ և երաժշտությամբ։ Դոուվը իր առաջին նկարչության դասը վերցրել է իր սիրողական նկարիչ հարևանից, ով Դոուվին սովորեցրել է բնանկարային գեղանկարչություն։ Հետագայում ավարտել է Կոռնելի համալսարանը, որտեղ արդեն հայտնի է եղել որպես տաղանդավոր նկարազարդիչ։ 1907 թվականին իր կնոջ հետ միասին մեկնել է Փարիզ, որտեղ հաճախել է մի խումբ, որի անդամները եղել են ամերիկացի ավանգարդիզմմի ներկայացուցիչներ, ովքեր գտնվում էին Անրի Մատիսի ստեղծագործությունների և ֆրանսիական Ֆովիզմի ազդեցության տակ։ 1908 և 1909 թվականներին Դոուվը ցուցադրել է իր կտավները Փարիզի Աշնանային սալոնում։ Վերադառնալով Նյու Յորք` նա վերջնական որոշում է կայացնում դառնալ պրոֆեսիոնալ նկարիչ։ Նկարազարդողի և գովազդ պատրաստողի հեռանկարից դժգոհելով` նա հեռանում է Նյու Յորքից դեպի գյուղական տեղանք, որպեսզի իր ընտրված ոճով ավելի մոտիկից նվիրվի բնությանը։
1909 թվականին Դոուվը ծանոթանում և ընկերական հարաբերություններ է ստեղծում պատկերասրահի աշխատակից Ալբերտ Ստիգլիցի հետ, ով նկարչին առաջարկում է իր 291 համարի ժամանակակից արվեստի պատկերասրահը։ Այնտեղ նա 1910 թվականին ցուցադրում է իր կտավները Երիտասարդ ամերիկացի նկարիչների (անգլ.՝ Young American Painters) շնորհանդեսի ժամանակ։ Սկսած 1911-1912 թվականներից` նա ստեղծում է իր առաջին` Վասիլի Կանդինսկիի աշխատանքներին նման վերացական բնանկարները։ 1912 թվականին կայանում է Դոուվի հեղինակային ցուցահանդեսը Ստիգլիցի պատկերասրահում։ Վերջինիս ազդեցությամբ, ով ծանոթ է եղել Կանդինսկի ստեղծագործությանը, Դոուվը սկսում է փորձարկումներ կատարել աբստրակցիոնիզմի ոլորտում` ձերբազատվելով XIX դարի արվեստի ավանդական մատերիալիզմից XX դարի սկզբին։ 1912 թվականին իր ցուցադրությունում նա ցույց է տալիս իր պաստելային նկարների շարքը` Տասը կտակարաններ (անգլ.՝ Ten Commandments) անունով ` առաջինը դառնալով ամերիկյան նկարչության մեջ իր աբստրակտ աշխատանքներով։ Հետագայում նկարիչը դառնում է ամենահայտնի և հաջողված ամերիկացի նկարիչներից մեկը։ 1912-1946 թվականներին պարբերաբար ցուցադրություններ է կազմակերպել 291 համարի ժամանակակից արվեստի պատկերասրահում։