From Wikipedia, the free encyclopedia
Արեմարկ (նորվ.՝ Aremark), կոմունա Նորվեգիայի Էստֆոլդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Ֆուսբյու բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 318.93 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[1]։
Արեմարկ նորվ.՝ Aremark | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Կոմունա | ||||
Մտնում է | Էստֆոլդ ֆյուլքե | ||||
Վարչկենտրոն | Ֆուսբյու | ||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2007) | 1429 (376 տեղ) | ||||
Խտություն | 5 | ||||
Տարածք | 318.93 (265 տեղ) | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1838 թ. | ||||
Սահմանակցում է | Marker Municipality?, Rakkestad Municipality?, Հալդեն, Dals-Ed Municipality? և Օրյենգ համայնք | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 0118 | ||||
aremark.kommune.no | |||||
Արեմարկ կոմունայի զինանշանը հաստատվել է 1986 թվականի նոյեմբերի 7-ին և իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված են կապույտ գույնի երկու որմզդեղն։ Որմզդեղնի պատկերումը զինանշանի վրա խորհրդանշում է այն հանգամանքը, որ կոմունայի տարածքում առկա են բազմաթիվ անտառներ, որտեղ բնակվում են հազարավոր որմզդեղներ ու այլ կենդանիներ:ref name="kkk"/>
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Արեմարկ կոմունայում բնակվում է 1429 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա[1]։
Արեմարկի տնտեսության առանցքային ճյուղերն են գյուղատնտեսությունն ու փայտավերամշակումը։ Կոմունայի տարածքում առկա են բազմաթիվ անտառապատ տարածքներ, որտեղ աճում են սոճու և կեչու, ինչպես նաև կաղնու ծառեր, որոնք լայնորեն օգտագործվում են փայտավերամշակման ոլորտում։ Արեմարկում լայն տարածում ունի անասնապահությունն ու հողագործությունը։
Արեմարկում սկսած 1998 թվականից յուրաքանչյուր երկու տարին մեկ կազմակերպվում է որմզդեղնի փառատոն։ Այդ նպատակով ստեղծվում է վրանային ճամբար Արեմարկի եկեղեցու հարակից դաշտում։ Փառատոնը սկսվում է վաղ առավոտյան և տևում մինչև ուշ գիշեր։
Արեմարկի տարածքում նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ինչպիսիք են «Folk flest bor i Kina» (Մարդկանց մեծ մասը ապրում է Չինաստանում) և «Celofan»: Այստեղ է նկարահանվել նաև «Farmen» հեռուստահաղորդումը։
Արեմարկում գործում է երկու եկեղեցի՝ Քիրքենգի մոտ գտնվող Արեմարկի եկեղեցին և Բյուրքեբեքի Հոլմգիլ մատուռը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.