From Wikipedia, the free encyclopedia
Արդարության քայլերթ (թուրքերեն՝ Adalet yürüyüşü), խաղաղ քայլերթ Թուրքիայում, որը սկսվել է 2017 թվականի հունիսի 15-ին և ավարտվել 2017 թվականի հուլիսի 15-ին։ Քայլերթը սկսվել է Անկարայում և ավարտվել Ստամբուլի Մալթեփե շրջանում։ Քայլերթի նպատակը հասարակ քաղաքացիների բողոքի արտահայտումն էր, ընդդեմ կառավարության կողմից իրականացվող գործողությունների՝ հատկապետ հեղաշրջման անհաջող փորձի արդյունքում իրականացվող ձերբակալությունների։ Հեղաշրջման փորձից հետո իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կազմից ձևավորված կառավարությունը հայտարարել էր արտակարգ դրություն։ Դրանից հետո ավելի քան 50 000 մարդ ձերբակալվել է, իսկ մոտ 140 000 մարդ հեռացվել է աշխատանքից։ Բողոքի երթը ղեկավարել է թուրք քաղաքական գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուն, ի պատասխան նրա, որ ձերբակալվել էր Էնիս Բերբերօղլուն։ Վերջինս ԶԼՄ-ներին էր փոխանցել մի տեսագրություն, որտեղ երևում էր, թե ինչպես են թուրքական հատուկ ծառայությունները զենք և զինամթերք ուղարկում Սիրիա։ Քայլերթը ավարտվել է Ստամբուլում, որտեղ տեղի է ունեցել հանրահավաք։ Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել Քեմալ Քըլըչդարօղլուն՝ նշելով, թե ինչ մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարությունը երկրի դատական համակարգի վրա[1]։
Արդարության քայլերթ | |||
---|---|---|---|
Մաս Հեղաշրջման փորձին հաջորդող իրադարձություններ | |||
450 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհը, որը իրար է կապում Անկարան և Ստամբուլը | |||
Ամսաթիվ | 2017 թվականի հունիսի 15-ից մինչև 2017 թվականի հուլիսի 9 | ||
Վայր | Ստամբուլ, Անկարա, Բոլու, Դյուզջե, Քոջայելի, Ադափազար | ||
Պատճառ | Ցույցեր ընդդեմ կառավարության կողմից իրականացվող գործողությունների | ||
Նպատակ | Օրենքի գերիշխանություն, դատական բարեփոխումներ, ազատ մամուլ, ազատ խոսքի իրավունք | ||
Մեթոդ | Անկարայից Ստամբուլ 450 կիլոմետր երկարությամբ ճանապարհով խաղաղ քայլերթ, որն ավարտվել է Ստամբուլի Մալթեփե շրջանում | ||
Արդյունք | Հազարավոր մարդիկ մասնակցել են քայլերթին | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
Թվաքանակ | |||
| |||
Կորուստներ | |||
Զոհեր | հայտարարվել է, որ մեկ մարդ մահացել է սրտի կաթվածից |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քայլերթը անօրինական է[2][3]։ Քայլերթի ժամանակ, վարչապետ Բինալի Յըլդըրըմը և նախագահ Էրդողանը քայլերթը համեմատել են հեղաշրջման անհաջող փորձի հետ և մեղադրել Քըլըչդարօղլուին և նրա կողմնակիցներին՝ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա կողմնակիցներին սատարելու մեջ, ովքեր, ըստ թուրքական կառավարության, կանգնած են հեղաշրջման փորձի ետևում։ ԱԶԿ-ի կողմնակիցներն էլ հակացույցեր են կազմակերպել։ Ոստիկանները ապահովել են քայլերթի մասնակիցների անվտանությունը։ Քայլերթը ավարտվել է Ստամբուլի Մալթեփե շրջանում, որտեղ ձերբակալվել էր Բերբերօղլուն։ Ցուցարարները հասել են մինչև Մալթեփեյի բանտ։
Նախքան երթի մեկնարկը Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում, որ բանտերում լրագրողներ և ուսուցիչներ լինեն։ Նա հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիները չեն ցանկանում բնակվել մի երկրում, որտեղ չկա արդարություն։ Նա հավելել էր, որ ժամանակն է վերջ տալու այս ամենին[4]։
Թուրքական «Hürriyet» օրաթերթը երթը համեմատել է 1930 թվականին տեղի ունեցած Մահաթմա Գանդիի Աղի երթի հետ[5][6]։ Հարյուր հազարավոր մարդիկ ընթացքում միացել են երթին՝ վանկարկելով «ադալեթ» (թուրքերեն նշանակում է արդարություն), «իրավունքներ, օրենք, արդարություն»։ Երթին մասնակցել են քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, արհմիությունների ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ[7]։ 2017 թվականի հուլիսի 6-ին ամերիկյան «Bloomberg» գործակալությունը հայտարարել է, որ այդ պահին երթին մասնակցել է 30 000 մարդ[8]։ Երթի մասնակիցները քայլել են ծանր պայմաններում, օրական մոտ 20 կիլոմետր՝ շոգ եղանակի և անձրևի պայմաններում։ Հաղորդվում է, որ մեկ մարդ մահացել է՝ սրտի կաթվածից։ Երթի մասնակիցները գիշերել են վրաններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.