From Wikipedia, the free encyclopedia
Արգենտինական Անտարկտիդա (իսպ.՝ Antártida Argentina՝ Անտարտիդա Արխենտինա[1]), Անտարկտիդայի մի մասը, որի նկատմամբ հավակնություններ ունի Արգենտինան։ ներառում է Անտարկտիկական թերակղզին և եռանկյունաձև մի տարածք, որը ձգվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերից մինչև Հարավային բևեռ՝ տեղադրվելով արևմտյան երկայնության 25° և 74°միջօրեականների և հարավային լայնության 60° զուգահեռականի սահմաններում։ Այդ տարածքները Արգենտինայի Հրո երկիր և Անտարկտիդա պրովինցիայի մի դեպարտամենտն են կազմում։
Երկիր | Արգենտինա |
---|---|
Կարգավիճակ | տարածաշրջան և Տարածքային պահանջներ Անտարկտիկայում |
Մտնում է | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
Տարածք | 965 597 կմ² |
Հիմնադրված է | 1901 թ. |
Փոստային ինդեքսներ | 9411 |
dna.gov.ar | |
Almirante Irizar սառցահատ նավը, մինչև 2007 թվականին դրա վրա հրդեհ բռնկվելը, Արգենտինայի կողմից անտարկտիկական հետազոտական արշավների կազմակերպման գործում ամենակարևոր դերն էր խաղում։ Բայց վերոնշյալ պատահարից մինչ օրս այդ նավը գտնվում է նորոգման մեջ։
Արգենտինացիները Անտարկտիդայի հետազոտման աշխատանքներին սկսել են մասնակցել քսաներորդ դարի սկզբից. Խ. Սոբրալն էր առաջին արգենտինացին, որ 1901 թվականին ոտք դրեց Անտարկտիդայի սառույցների վրա։ Իսկ սառցե մայրցամաքում արգենտինական մշտական գործող բևեռային առաջին կայանը Օրկադասն է, որ հիմնադրվել է 1904 թվականին։ 1965 թվականին էլ Արգենտինան ձեռնարկեց իր առաջին արշավը դեպի Հարավային բևեռ։ Այդ խիզախ գործողությանը, որը կրում էր 90/Operation 90 անվանումը, մասնակցեցին արգենտինական բանակի տասը զինվորականներ՝ Խորխե Ե. Լեալի հրամանատարությամբ։
Ներկայումս սառցե մայրցամաքում գործող ամենատարբեր կայանների մեծ մասը գտնվում է Արգենտինական Անտարկտիդայում։ Դրանցից Արգենտինային են պատկանում Էսպերանսա և Մարամբիո կայանները, որոնց ավելացել են սակավաբնակ մի քանի բազաներ։ Վերոնշյալ երկու կայաններում ներկայումս առկա շինությունների քանակը հասնում է յոթանասունի, իսկ բնակչության թիվը ամռանը կազմում է մոտավորապես 250, ձմռանը՝ 110 մարդ. 2010 թվականի հոկտեմբերին անցկացված մարդահամարի ժամանակ գրանցվել է 230 մարդ, այդ թվում՝ ինը ընտանիք՝ 16 երեխաներով[2]։ Սոբրալը, որ ծայրհարավային ամառային բազան է, ընկած է Բելգրանո-II-ից 1450 կիլոմետր հարավ։
Գլխավոր փոխադրամիջոցները Puerto Deseado և Suboficial Castillo նավերը և C-130 Hercules և DHC-6 Twin Otter ինքնաթիռներն են։ Նորոգումից հետո դրանց կմիանա նաև Almirante Irízar սառցահատ նավը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.