Արբանյակ, երկնային մարմին, որը պտտվում է որոշակի հետագծով (ուղեծիր) մեկ այլ մարմնի շուրջ (օրինակ մոլորակի) տիեզերական տարածությունում, ձգողության ուժի ազդեցության տակ։ Տարբերակում են արհեստական և բնական արբանյակներ։
Աստղագետների շրջանում կա կարծիք, որ արբանյակ պետք է համարել այն մարմինը, որը պտտվում է կենտրոնական մարմնի (մոլորակի, գաճաճ մոլորակի կամ աստերոիդի) շուրջ, այնպես, որ այս երկու մարմինների համակարգի ծանրության կենտրոնը գտնվում է կենտրոնական մարմնի մեջ։ Եթե կենտրոնը գտնվում է կենտրոնական մարմնից դուրս, ապա մարմինը չպետք է համարվի արբանյակ, այլ պետք է համարվի երկու կամ ավելի մոլորակներից (գաճաճ մոլորակներից, աստերոիդներից) կազմված համակարգի մաս։ Սակայն, Միջազգային աստղագիտական միությունը դեռ չի հաստատել արբանյակի ճշգրիտ սահմանումը։ Մասնավորապես ՄԱՄ-ը շարունակում է պաշտոնապես համարել Քարոնը որպես Պլուտոնի արբանյակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 705)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.