Արբ
From Wikipedia, the free encyclopedia
Արբ (մալթ.՝ Il-Kunsill Lokali tal-Għarb, անգլ.՝ Għarb), գյուղ Մալթայի Հանրապետությունում՝ Գոցո կղզու արևմտյան մասում։ 2014 թվականի մարտ ամսվա տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1.539[2]: Բնակավայրը հիմնադրվել է 1679 թվականին։ Անվանումը, արաբերենից թարգմանած՝ նշանակում է «Արևմտյան»։ Պահպանվել են 1699—1729 թվականներին կառուցված շինություններ, որոնք աչքի են ընկնում նրբագեղ ճակտոններով (դրանք կարելի է համեմատել Հռոմի Սուրբ Ագնեսա Ֆրանչեսկո Բառոմինի եկեղեցու ճակտոնի հետ):Գյուղի գեղատեսիլ հրապարակում, որը հաճախ է պատկերևվում փոստային բացիկներին, գտնվում է ժողովրդական ստեղծագործության թանգարան՝ հարուստ ու շքեղ հավաքածուով։ Արբից որ շատ հեռու՝ Կույս Մարիամ Տա Պինու սրբավայրում պահվում է Աստվածածնի սրբապատկերը, որը հրաշագործի համարում ունի։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Արբ | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Հիմնադրված է | 1679 թ. | ||||
Մակերես | 4,6 կմ² | ||||
ԲԾՄ | 106 մետր | ||||
Բնակչություն | 1539 մարդ (մարտի 31, 2014)[1] | ||||
Պաշտոնական կայք | gharbnet.com | ||||
| |||||
Փակել