From Wikipedia, the free encyclopedia
Արարատի լեռներ (աստվածաշնչյան եբրայրերն՝ הָרֵי אֲרָרָט, Սեպտուագինտա՝ τὰ ὄρη τὰ Ἀραράτ), տերմին, որն օգտագործվում է Ծննդոց գրքում, որպեսզի նշի այն վայրը, որտեղ Նոյը կանգ է առել Մեծ ջրհեղեղից հետո[1]։ Այդ տարածքը համապատասխանում է Ուրարտուին՝ Վանի թագավորություն։
Միջին դարերից սկսած՝ «Արարատի լեռները» սկսել են նույնացվել Արևմտյան Հայաստանի հայտնի Մասիս լեռան հետ, որը հայտնի է դարձել Արարատ լեռ անունով[2][3]։
Մեջբերելով Բերոսոսին, Հիերոնիմոս Եգիպտացուն, Մնասեյին, Նիկողայոս Դամասկոսցուն՝ Հովսեփոս Փլավիոսը իր «Հրեաների հնությունները» գրքում գրում է․ «տապանը կանգ է առնում Հայաստանի մի լեռան գագաթին ... Մինյասի վրա, որը կոչվում էր Բարիս»[4]։
Նույն կերպ Լատինական Վուլգատայի մեջ Հիերոնիմոսը Ծննդոց 8:4-ը թարգամանում է հետևյալ կերպ․ «Եվ տապանը կանգ առավ... Հայաստանի լեռներում»[5], սակայն Վատիկանի երկրորդ ժողովից հետո հրապարակված Նոր Վուլգատայում տեղանունը փոխվել է «montes Ararat»-ով («Արարատի լեռներ»)[6]։
Ընդհակառակը, վաղ սիրիական և արևելյան ավանդույթը նշում է, որ տապանը կանգ է առել Ջուդի լեռան վրա, որն այսօր գտնվում է Շըրնաքի մարզում՝ Հարավարևելյան Անատոլիայում[7]․ այս զուգորդումն անհետացել է միջնադարում և այժմ սահմանափակվում է միայն որպես ղուրանական ավանդույթ հանդես գալով։
«Յուբիլևի գրքում» նշվում է, որ տապանը կանգ է առել Արարատ լեռան Լյուբարի անվամբ գագաթին[8]։
Սըր Ուոլթեր Ռելին իր «Աշխարհի պատմության» (1614) մի քանի գլուխ է նվիրել այն պնդմանը, որ հին ժամանակներում Արարատյան լեռներ տերմինը վերաբերել է ոչ միայն հայկական լեռներին, այլ նաև ավելի բարձր լեռնային լեռնաշղթաներին, որոնք ձգվում են դեպի Ասիա։ Նա պնդում է, որ քանի որ Հայաստանն իրականում չի գտնվում Շինարից դեպի արևելք[9][10][11][12][13], տապանը պետք է ինչ-որ տեղ վայրէջք կատարեր Արևելքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.