Արամե
From Wikipedia, the free encyclopedia
Արամե (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 843/840), Վանի թագավորության հիմնադիր առաջին արքան մ.թ.ա. 859-մ.թ.ա. 840 (մ.թ.ա. 843[2]) թվականներին։
- Այս հոդվածը հայ թագավորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արամե (այլ կիրառումներ)։
Արամե | |
---|---|
Ուրարտուի թագավոր[1] | |
Վանի թագավորությունը Արամեի կառավարման ժամանակ | |
Իշխանություն | մ.թ.ա. 859-մ.թ.ա. 840 (մ.թ.ա. 843[2]) |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 9-րդ դար կամ անհայտ[3] |
Ծննդավայր | Վանի թագավորություն |
Մահացել է՝ | մ. թ. ա. 844 կամ անհայտ[3] |
Երկիր | Վանի թագավորություն[3] |
Հաջորդող | Լուտիպրի |
միապետ | |
Մայր | Մուտքագրեք չձևավորված տեքստը այստեղ |
Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի (մ.թ.ա. 860-մ.թ.ա. 840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը[4]։
Արամեի մասին տեղեկություններ են պահվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824 կամ 825[2]) արձանագրություններում։ Նա հետ է մղել Սալմանասար Գ-ի հարձակումները, պահպանել երկրի ռազմաքաղաքական հզորությունը, ընդարձակել թագավորության սահմանները։ Արամեի մեծագործությունը հիշատակվում է Արամ թագավորի մասին ժողովրդական ավանդավեպում[5]։Ըստ Մ. Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատության՝ Հայոց առաջին ճանաչված թագավոր է համարվում Հայկյան Արամը (Արամե Ուրարտացի) /Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» -1968 թ. գրքի 55 էջ-ում գրվում է՝ – Նինոսը (Աշուրնասիրպալ 2-րդ) Արամին հրամայում է առանց կասկածի իր իշխանությունը վարել, իրավունք է տալիս մարգարտե վարսակալ կրել և որպես թագավոր իր երկրորդը կոչվել/: Մ. Խորենացին ծնունդով լինելով պատմական Սյունիք նահանգի Հաբանդ գավառի Խորեան գյուղից, նույն աշխատության 79 էջում հրճվանքով նաև գրում է - /զվարճանում եմ՝ ոչ փոքր ուրախություն զգալով, որ հասնում եմ այն տեղը, երբ մեր բնիկ նախնյաց (Սյունյաց) սերունդները (Պարույր Սկայորդի) թագավորության աստիճանի են հասնում/։