Արակաժու (պորտ.՝ Aracaju), քաղաք Բրազիլիայում, Ատլանտյան օվկիանոսի ափին, Սերժիպիի (պորտ.՝ Sergipe) և Պոշիմի (պորտ.՝ Poxim) գետաբերանի մերձակայքում։ Սերժիպի նահանգի վարչական կենտրոնն է։ «Սերժիպի նահանգի արևելք» անվանումը կրող մեզոտարածաշրջանի և Արակաժուի տնտեսա-վիճակագրական միկրոտարածաշրջանի բաղկացուցիչ մասն է։ Զբաղեցնում է 181,801 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով եղել է 520 303 (ագլոմերացիայում՝ մոտավորապես 900 հազար)։ 2019-ին բուն քաղաքում ապրողների թիվը հասել է 657.013-ի[2]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել
Արակաժուն համարվում է բնակչության նվազագույն անհավասարություն ունեցողը Բրազիլիայի հյուսիսարևելյան նահանգների վարչական կենտրոնների շարքում[3], առողջ ապրելակերպի լավագույն ավանդույթներ ունեցող բնակավայրը ամբողջ երկրում (ծխողների նվազագույն թվաքանակ ունեցող բրազիլական բնակավայրերի ցանկում գրավում է երկրորդ տեղը)[4]։ Նահանգային վարչական կենտրոնների շարքում առաջնային տեղ է գրավում նաև ապրուստի վրա կատարվող նվազագույն ծախսերի տեսակետից[5]։ Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով վերջին շրջանում քաղաքում ուշադրության կենտրոնում է պահվում հոսթելների զանգվածաբար կառուցման գործը[6]։