Արաբական ձմեռ
From Wikipedia, the free encyclopedia
Արաբական ձմեռ[1][2][3][4][5], ավտորիտարիզմը և իսլամական ծայրահեղականությունը[6] բնութագրող եզրույթ, որը սկզբնավորվեց Արաբական գարունից հետո Արաբական աշխարհում[7]։ Համաձայն Վարշավայի համալսարանի գիտնականների՝ Արաբական գարունը իր մայրամուտից հետո անխուսափելիորեն հանգեցրեց Արաբական ձմռան[8]։ Արաբական ձմեռը բնորոշվում է տարածաշրջանային քաղաքացիական պատերազմներով, տարածաշրջանային անկայունության բարձրացմամբ[9], արաբական երկրներում տնտեսական և դեմոգրաֆիական անկումներով[10] և էթնոկրոնանական բախումներով[11]։ Բեյրութի Ամերիկյան Համալսարանի հետազոտության համաձայն՝ 2014 թվականի ամառվանից Արաբական ձմեռը դարձել է շուրջ մեկ քառորդ միլիոն մարդկանց մահվան և միլիոնավոր մարդկանց գաղթական դառնալու պատճառ[12]։