Արաբական բառարանագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Արաբական բառարանագիտություն, արաբական լեզվաբանության (արաբ․՝ علم اللغة, 'իլմ ալ-լուղա) ուսումնասիրման առարկա, որը նաև ներառում է բառարանագրությունը։ Արաբ բանասերները դեռ վաղ էին զգացել նախաիսլամական պոեզիայի, Ղուրանում և հադիսներում հնչողությամբ և գրությամբ տարբեր, սակայն իմաստով նման բառերի առկայությունը։ Այս փաստը նրանց դրդեց ուսումնասիրել հոմանիշ, հականիշ, բարբառային բառերը և արտահայտությունները, հավաքագրել դրանք։ Այդպես սկսեցին ստեղծվել առաջին բառարանները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արաբական բառարանագրական ավանդույթի կարևոր մասն են հանդիսանում բազմաթիվ թեմատիկ «բառարանիկները», որոնք խմբավորել են բառացանկերը թեմատիկ կամ բառաիմաստաբանական սկզբունքի։ Նրանցում խմբավորված էր արտասովոր՝(արաբ․՝ غريب` ղարիբ) , բարբառային՝ (արաբ․՝ لغات` լուղաթ) , Ղուրանի և հադիսների, և հազվադեպ, քիչ օգտագործվող բառաձևերը (արաբ․՝ نوادر` նաուադիր)։ Բառապաշարի այսպիսի հավաքագրողները սկզբնական շրջանում քերականագետներն էին, իսկ առաջին բառարանագրական աշխատությունները անբաժան էին քերականությունից։