«Ատրոպե» կամ «Մոյրաներ» (իսպ.՝ Atropos o Las Parcas),  իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարը՝ վրձնած 1819 և 1823 թվականների միջակայքում նրա «Խուլի Տան» պատին։ 14 նմանատիպ պատկերներից մեկն է, որը հետագայում տեղափոխվել է կտավի վրա և այժմ պահվում է Պրադո թանգարանում։

Արագ փաստեր Ատրոպե, տեսակ ...
Ատրոպե
Thumb
տեսակգեղանկար
նկարիչՖրանցիսկո Գոյա
տարի1819 և 1820[1]
բարձրություն123 սանտիմետր[1]
լայնություն266 սանտիմետր[1]
ստեղծման երկիր Իսպանիա
ժանրդիցաբանական գեղանկարչություն
գտնվում էՊրադո թանգարան
հավաքածուՊրադո թանգարան
մասն էՄռայլ նկարներ
կայք
Ծանոթագրություններ
 Atropos (Goya) Վիքիպահեստում
Փակել

Համաձայն Գոյայի ընկեր Անտոնիո Բրուգադի՝ 1828-1830 թվականներին արած գույքագրման՝ կոմպոզիցիան նախապես գտնվում էր «Խուլի Տան» վերնահարկի պաննոների մեջ։ Այլ Մռայլ նկարների թվում ֆրանսիացի բանկիր Ֆրեդերիկ Էմիլ դը Էրլանգերի խնդրանքով նկարիչ Սալվադոր Մարտինես Կուբելսն այն տեղափոխել է կտավի վրա՝ 1878 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում ներկայացնելու համար։ Աշխատանքը գնորդներին չի հետաքրքրել, այդ իսկ պատճառով 1881 թվականին նվիրվել է Պրադոյի թանգարանին։

Նկարի սյուժե

Նկարի սյուժեն հին հունական ճակատագրի աստվածների՝ Մոյրաների կերպարների կամ Հոմերոսի, Հեսիոդոսի, Վերգիլիոսի և այլ անտիկ հեղինակների ճակատագրերի մեկնաբանությունն է։ Մահվան անխիղճ աստվածուհի Ատրոպեի գլխավորությամբ, որը բռնել էր մկրատը, որպեսզի կտրի կյանքի թելերը, պատկերված են «գիշերվա դուստրերը»[2]՝ Կլոտոն իր ճախարակով (որը Գոյան պատկերել է տիկնիկի կամ նորածին երեխայի կերպարանքով, ավելի շուտ հայտնվում է կյանքի այլաբանության տեսքով) և ինչ-որ օբյեկտիվով կամ ժամանակի հայելիով նայող Լախեսիսը, որը չափում է կյանքի թելի կամ մազի երկարությունը։ Այդ երեք պատկերներին հակառակ, որ տարված են իրենց գործով, կա չորրորդը՝ նկարի ակնդիրներին դիմող։ Այդ մարդկային պատկերի ձեռքերը կապված են մեջքին, որ հավանաբար խորհրդանշում է նրա անօգնականությունը՝ վճռելու սեփական ճակատագիրը, ինչով զբաղված են աստվածները։

Thumb
Ատրոպե. 1874 թվականի Գոյայի որմնանկարը «Խուլի Տանը»

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.