Ավտոժիր
From Wikipedia, the free encyclopedia
Ավտոժիր (հուն․՝ αύτός - ինքը և γύρος - կլոր), օդից ծանր, թռչող ապարատ։ Ինքնաթիռից տարբերվում է նրանով, որ հիմնական տանող մակերևույթը հանդիպակաց օդի հոսքի ազդեցության տակ ուղղաձիգ առանցքի շուրջն ազատ կերպով պտտվող օդապտուտակ ռոտորն է։
Ավտոժիրը հնարել է (1922) իսպանացի ինժեներ դե լա Սիերվան։ Այն արտադրությունից դուրս են մղել կատարելագործված թռչող ապարատները՝ ուղղաթիռները։