From Wikipedia, the free encyclopedia
Ավստրո-Հունգարիայի ռազմածովային ուժեր (գերմ.՝ Österreichische Marine), Ավստրո-Հունգարիայի կայսրության զինված ուժերի երեք զորատեսակներից մեկը։
Ավստրո-Հունգարիայի ռազմածովային ուժեր | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | Ռազմածովային նավատորմ |
Երկիր | Ավստրո-Հունգարիա |
Ենթարկոում | Ավստրո-Հունգարիայի ռազմական նախարարություն |
Մտնում է | Ավստրո-Հունգարիայի զինված ուժեր |
Ստեղծվեց | 1867 |
Ճակատամարտեր | Առաջին համաշխարհային պատերազմ |
Լուծարվեց | 1918 |
Ավստրո-Հունգարիայի կայսրության ռազմածովային ուժերը ձևավորվել է 1867 թվականին՝ Ավստրիայի կայսերական նավատորմի հիման վրա։ Որպես Ավստրիայի կայսրության ռազմածովային մարմին՝ նավատորմը 1866 թվականին մասնակցել է ավստրո-պրուսիական պատերազմին։
Ավստրո-Հունգարիայի զինված ուժերի մաս կազմող ռազմածովային նավատորմը եղել է ժամանակի նշանավորներից մեկը։ 1891 թվականի տվյալներով այն բազկացած էր զրահակիր նավերից և էսկադրային ականակիրներից։
Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը՝ Ավստրո-հունգարական նավատորմը բաղկացած էր երկու էսկադրաներից։ Բացի հիմնական նավոտորմից, Ավստրո-Հունգարիան ուներ նաև դանուբյան առանցքային նավատորմ։ Այն բաղկացած էր մոնիտորից, պարեկային և օժանդակ նավերից ։ Վերջինիս կենտրոնը պատերազմից առաջ եղել է Բուդապեշտը։
Ավստրո-Հունգարիայի դանուբյան նավատորմը արդյունավետ կերպով մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։
Ավստրո-Հունգարիայի ռազմածովային նավատորմը դադարել է գոյություն ունենալ 1918 թվականից։ Այն պայմանավորված էր համաշխարհային պատերազմում Ավստրո-Հունգարիայի կրած պարտությունից հետո կայսրության փլուզմամբ։ Ավստրո-Հունգարիայի ժառանգորդ երկու պետությունները՝ Ավստրիան և Հունգարիան, դեպի ծով ազատ ելք չունեին և դա էր պատճառը, որ նախկին կայսերական նավատորմը ցրվեց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.