From Wikipedia, the free encyclopedia
Ավինյոն (ֆր.՝ Avignon [aviˈɲɔ̃], օքս.՝ Avinhon, լատին․՝ Aven(n)io)), քաղաք և շրջան Ֆրանսիայի հարավում՝
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ավինյոն | |||||
Avignon | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Երկրամաս | Պրովանս-Ալպեր-Լազուր ափ | ||||
Դեպարտամենտ | Վոքլյուզ | ||||
Համայնք | Մեծ Ավինյոն | ||||
Քաղաքապետ | Սեսիլ Հելլ | ||||
Մակերես | 64,78 կմ² | ||||
ԲԾՄ | 23 մ | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 90 330 մարդ (2021) | ||||
Խտություն | 1 394 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 49 | ||||
Փոստային ինդեքս | 84000 / 84140 | ||||
Փոստային դասիչ | 84000[1] և 84140[1] | ||||
Պաշտոնական կայք | avignon.fr | ||||
| |||||
Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասում, Ռոն գետի արևելյան ափին։ Ունի 90.330 բնակիչ՝ 2021-ի դրությամբ, որոնցից գրեթե 15.000-ն ապրում են քաղաքի պարիսպների ներսում։
Ավինյոնը պրեֆեկտուրայի նստավայրն է և միաժամանակ Վոքլյուզ վարչական շրջանի ամենամեծ քաղաքը։ Քանի որ այն 1309-1423 թվականներին եղել է Հռոմի Պապի նստավայրը, այն կրում է նաև «Հռոմի Պապի քաղաք» անվանումը։ Քաղաքի հնագույն հատվածը իր շքեղ միջնադարյան կառույցներով շրջապատված է պարսպով։ Քաղաքը 14-րդ դարի գոթական ոճի Պապի պալատով (Palais des Papes), Ռոշեր դը Դոմ եպիսկոպոսական համալիրով և հայտնի Սուրբ Բենեզետի կամրջով պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի մշակութային ժառանգությունների թվին[2]։ Արվեստի և մշակույթի բնագավառում քաղաքը հայտնի է Ավինյոնի Փառատոնով նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս։ 2000 թվականին Ավինյոն Եվրոպայի Մշակույթի մայրաքաղաքն էր։
Ավինյոնը ոչ միայն վարչական կենտրոն է, այլ նաև առաջին հերթին արվեստի և մշակութային տեսարժան վայր և ունի հարուստ մշակութային ժառանգություն։ Երկար ժամանակ նա կրում էր «Արվեստի քաղաք» տիտղոսը, որը 2005-ին փոխարինվեց «Արվեստի և պատմության քաղաքներ և երկրներ» տիտղոսով։
14-րդ դարից եկած քաղաքի բարձր պարիսպը աչքի է ընկնում, երբ մոտենում ես քաղաքի կենտրոնին։ Այն գրեթե չորս կիլոմետր երկարություն ունի։ Պարիսպը քաղաքի բնակիչների համար հուսալի պաշտպանություն է եղել թե թշնամիներից և թե Ռոն գետի հեղեղներից։
Պապի պալատը 1309 թ.-1417 թ. եղել է այսպես կոչված ավինյոնական Պապության և Պապերի նստավայրը։ 1309 թ. Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ի իշխանաքաղաքական ինտրիգների միջոցով ընտրվեց ծագումով ֆրանսիացի Պապ, որի նստավայրը դարձավ ոչ թե Հռոմը, այլ Ավինյոնը։ Պապի պալատը հիմնականում կառուցվեց ֆրանսիացի երրորդ և չորրորդ Պապերի՝ Բենեդիկտոս XII-ի և Կլեմենս VI-ի կողմից։ Բացի այդ Կլեմենս VI-ը Նեապոլի թագուհի Յոհաննայից գնեց Ավինյոն քաղաքը։ Մինչև Ֆրանսիական հեղափոխությունը քաղաքը մնաց Եկեղեցական պետության մի մաս։
Բնակչության դինամիկան[3]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.