Ավիահրանոթ
From Wikipedia, the free encyclopedia
Ավիահրանոթը (20-45մմ) տրամաչափի ավտոմատ գործողության հրանոթներ են, որոնք հարմարեցված կամ նախագծված են թռչող սարքերի վրա տեղադրելու համար[1][2]։ Նախատեսված են հակառակորդի օդուժի, թեթև զրահավորված տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման համար։ Ավիահրանոթը արտաքուստ նման է գնդացիրի սակայն տարբերվում է կրակային արագությամբ(600-3000 կրակոց/վրկ), տրամաչափով(20-45մմ) և էֆեկտիվ հեռահարությամբ(մինչև 2000մ)[1]։ Ավիահրանոթները ըստ իրենց կառուցվածքի լինում են երեք հիմնական տեսակի՝
- միափող(մի փամփշտանոցով),
- թմբուկային(մի փողով և մի քանի(4-8) փամփշտանոցներից բաղկացած թմբուկով)
- բազմափող[2]։
Ավիահրանոթների համար օգտագործվում են բեկորային, ֆուգասային, զրահահար և հրկիզող զինամթերք, հիմնականում տարածված են բեկորա-ֆուգասային և զրահահար-հրկիզող արկերը։ Ավիահրանոդները թռչող սարքերի(ինքնաթիռ, ուղղաթիռ և այլն) վրա տեղադրվում են բարդ կառուցվածքային սարքավորումների տեսքով, որոնք կոչվում են ավիացիոն հրետանային կայանքներ(ԱՀԿ)։ ԱՀԿ-երը լինում են շարժական և անշարժ, կախված իրենց դիրքից լինում են նաև երեք հիմնական տիպի՝ ներկառուցված ֆլյուզելաժային, ներկառուցված թևային և կախովի[2]։ Մի ԱՀԿ-ն կարող է բաղկացած լինել մինչև 4 ավիահրանոթներից։