From Wikipedia, the free encyclopedia
Ավե Մարիա (լատին․՝ Ave Maria՝ Ցնծա՛, Մարիամ, հայերեն՝ Ողջույն քեզ Մարիամ), կաթոլիկ եկեղեցու աղոթք՝ նվիրված Մարիամ Աստվածածնին։ Աղոթքի անունը տեքստի առաջին բառերն են։ Այս աղոթքը անվանում են նաև «հրեշտակի ողջույն» կամ angelico salutatio: Քանի որ, ըստ Ավետարանիչների, երբ Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Մարիամին և ավետեց սուրբ հղացման (Ավետումն) լուրը, ողջունեց հենց այս արտահայտությամբ՝ «Ցնծա՛, Մարիամ»։
Մասն է | Ավետարան ըստ Ղուկասի | |
---|---|---|
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի, կաթոլիկություն | |
Կոչվել է ի պատիվ | salutation, Մարիամ Աստվածածին | |
Լեզու | լատիներեն |
Բյուզանդական կրոնական ծիսակատարության մեջ «Ave Maria»-յին համապատասխանում է «Սուրբ Աստվածածնի երգ» անվանումով աղոթք։
Աղոթքի համար աղբյուր են հանդիսացել Ղուկաս Ավետարանիչի բանաստեղծությունները.
Et ingressus ad eam dixit:
“ Ave, gratia plena, Dominus tecum ” - Ղուկաս |
[4]:
Ավե Մարիա աղոթքը կիրառության մեջ մտավ սկսած XI դարից։
Հռոմի պապ Ուրբանոս IV-ը աղոթքին ավելացրել է նաև եզրափակիչ խոսք՝ «Հիսուս Ամեն»։
XVI դարից սկսած աղոթքին ավելացվեց նաև ուրիշ խոսքեր. «Սուրբ Մարիամ, Աստծո մայր, աղոթիր մեզ՝ մեղավորներիս համար հիմա և մահվան ժամին. Ամեն»։
Ավե Մարիան բացի ինքնուրույն աղոթք լինելուց, մաս է կազմում նաև «Աստծո հրեշտակ» աղոթքի, որն ըստ Հովհաննես XXII պապի 1326 թվականին կարգադրությամբ, կարդացվում է օրական երեք անգամ՝ զանգերի ղողանջների ներքո։
Այս աղոթքը մտնում է նաև կաթոլիկական վարդարանների հատիկների մեջ։ Վարդարաններում հատիկները տեղադրված են ինչպես Ավե Մարիայի աղոթքի բառերի չափ, այնպես էլ Տերունական աղոթքի բառերի քանակով։
Ժամանակակից Ավե Մարիա երգը կատարել են մեծ թվով աշխարհահռչակ երգիչներ ու խմբոր՝ Ռոբերտինո Լորետի, Il Divo, Տարյա Տուրունեն, Բիյոնսե Նոուլզ, Սելին Դիոն, Նինա Հագեն, The Cranberries, Gregorian:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.