From Wikipedia, the free encyclopedia
Ավդե Արշակունի նաև Օդէ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 1-ին դարի վերջ - մ.թ. 1-ին դար), Մեծ Հայքի Արշամ Արշակունի թագավորի դուստրը, Օսրոյենեի Աբգար Ե թագավորի քույրը, Մեծ Հայքի թագավոր Սանատրուկ Արշակունու մայրը։
Ավդե Արշակունի Ավդէ, Օդէ | |||
Սանատրուկ արքան և Ավդե թագուհին եռօրյա գերությունից հետո, ձնաբքի ժամանակ | |||
| |||
---|---|---|---|
| |||
Ազգություն | հայ | ||
Դավանանք | Հայոց Հավատք | ||
Ծննդավայր | Եդեսիա, Օսրոյենե | ||
Դինաստիա | Արշակունիներ | ||
Հայր | Արշամ Արշակունի | ||
Զավակներ | Սանատրուկ Արշակունի |
Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ գրում է՝
«Բայց թե ինչու նա Սանատրուկ կոչվեց, պետք է ասել։ Աբգարի քույր Ավդեն ձմեռ ժամանակ դեպի Հայաստան ճանապարհորդելիս բքարգել է լինում Կորդվաց լեռներում. մրրիկը բոլորին ցրեց, այնպես որ ոչ մեկը չգիտեր, թե ընկերն ո՛ւր քշվեց։ Իսկ նրա դայակ Սանոտը, Բյուրատ Բագրատունու քույրը, Խոսրեն Արծրունու կինը, երեխային (Սանատրուկին), որ դեռ շատ փոքր էր, ստինքների մեջ առնելով՝ երեք օր և երեք գիշեր մնաց ձյան տակ։ Սրա մասին առասպելաբանում են, թե մի ինչ-որ նորահրաշ սպիտակ կենդանի աստվածներից ուղարկվեց և նա պահպանում էր երեխային։ Բայց որքան մենք վերահասու եղանք, բանն այսպես է եղել. որոնող մարդկանց հետ եղել է մի սպիտակ շուն, որ պատահել է երեխային և դայակին։ Այս պատճառով էլ նա կոչվեց Սանատրուկ, անունը դայակից ստանալով, իբրև թե Սանոտի տված»[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.