![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/Gerard_Mercator._Tabula_Asiae_III_%2528Georgia%2529.jpg/640px-Gerard_Mercator._Tabula_Asiae_III_%2528Georgia%2529.jpg&w=640&q=50)
Ավատատիրության հաստատումը Վրաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Ավատատիրության հաստատումը Վրաստանում, հայտնի է նաև որպես պատրոնղմոբա (վրաց.՝ პატრონყმობა), անցումային գործընթաց միջնադարյան Վրաստանում, որի արդյունքում այս մի քանի հազարամյակ տարածաշրջանում իշխող ստրկատիրական համակարգին փոխարինելու է գալիս ավատատիրությունը կամ ինչպես միջազգային տերմինով է հայտնի՝ ֆեոդալիզմը։ Զուգընթաց նմանօրինակ գործընթացներ տեղի են ունենում նաև Մեծ Հայքի թագավորությունում։
Ավատատիրական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ Վրաստանում ի հայտ են գալիս հողատիրության նոր ձևեր․ համայնքային հողերն առանձնացվում են մասնավորից։ Վրացական ֆեոդալիզմը հիմնված էր միջնադարյան հասարակությանը բնորոշ աստիճանակարգության վրա։ Վրաստանում ֆեոդալական հասարակարգի հիմնական դասակարգերն են՝ իշխող ֆեոդալը, հողատերերը և կախյալ գյուղացիները։ Ֆեոդալական սեփականության կողքին գոյություն է ունեցել գյուղացիների ու արհեստավորների միանձնյա սեփականություն։