Ավատատիրական հասարակության դասեր
From Wikipedia, the free encyclopedia
Ավատատիրական հասարակության երեք դասերը։[1] Միջնադարի մտածողների համոզմամբ հասարակությունը բաղկացած է երեք դասերից։
- Առաջին դասը (նրանք, ովքեր աղոթում են) կազմում էին հոգևորականները։
- Երկրորդը (նրանք, ովքեր կռվում են) ավատատերերը։
- Երրորդը (նրանք, ովքեր աշխատում են) գյուղացիները և քաղաքացիները, այսինքն նյութական բարիքներ ստեղծողները։