![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Koryaksky_volcano_Petropavlovsk-Kamchatsky_oct-2005.jpg/640px-Koryaksky_volcano_Petropavlovsk-Kamchatsky_oct-2005.jpg&w=640&q=50)
Ավաչինյան սոպկա
From Wikipedia, the free encyclopedia
Ավաչինյան սոպկա կամ Ավաչա (ռուս.՝ Авачинская сопка), գործող կրկնակի հրաբուխ Կամչատկայի հարավում, Կամչատկայի Պետրոպավլովսկից հյուսիս։ Բարձրությունը 2741 մ է։ Կազմված է հրաբխային լավաներից, տուֆից և մոխրից։ Հաճախակի են արտավիժումները (1730-ից սկսած՝ 15 անգամ)։ Մշտապես ծխում է։ Կոնաձև գագաթը գտնվում է խառնարանում։ 1000 մ բարձրության վրա կա հրաբխագիտական կայան։
Արագ փաստեր Ավաչինյան սոպկա, Տեսակ ...
Ավաչինյան սոպկա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ և հրաբուխ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Կամչատկայի երկրամաս[1] |
Լեռնաշղթա | Սրեդիննի լեռնաշղթա |
Մասն է | Արևելյան լեռնաշղթա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2741 մետր |
Հարաբերական բարձրություն | 1550 մետր |
Վերջին ժայթքում | 1737, 1772, 1779, 1789, 1827, 1837, 1855, 1878, 1771, 1894, 1895, 1901, 1909, 1926, 1927, 1938, 1945, 1991 և 2001 |
Սմիթսոնիան կոդ | 300100 |
![]() ![]() | |
Փակել
Փաստագրված ժայթքումները տեղի են ունեցել 1737, 1772, 1779, 1789, 1827, 1837, 1855, 1878, 1771, 1894, 1895, 1901, 1909, 1926, 1927, 1938, 1945, 1991 և 2001 թվականներին։