շվեդ բուսաբան, երկրաբան, քիմիկոս From Wikipedia, the free encyclopedia
Աստրիդ Կլեվե (շվեդ.՝ Astrid от кливом, հունվարի 22, 1875[1], Ուպսալա, Շվեդիա[1] - ապրիլի 8, 1968, Ուպսալա, Շվեդիա[1]), շվեդ գիտնական-բուսաբան, երկրաբան, քիմիկոս, Ուփսալայի համալսարանի հետազոտող։
Աստրիդ Կլևե | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1875[1] Ուպսալա, Շվեդիա[1] |
Մահացել է | ապրիլի 8, 1968 (93 տարեկան) Ուպսալա, Շվեդիա[1] |
Գերեզման | Ուփսալայի հին գերեզմանատուն[2] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | կենսաբան, երկրաբան, քիմիկոս, բուսաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ուփսալայի համալսարան[3] |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն |
Անդամակցություն | Ուփսալայի կին ուսանողների ասոցիացիա[4] |
Ալմա մատեր | Ուփսալայի համալսարան[3][1] |
Ամուսին(ներ) | Hans von Euler-Chelpin?[3][1] |
Երեխա(ներ) | Ուլֆ ֆոն Էյլեր[3], Գեորգ ֆոն Էյլեր և Karin Stolpe? |
Հայր | Պեր Թեոդոր Կլեվե[3][1][5] |
Մայր | Ալմա Կլևե[5] |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | A.Cleve և Cleve-Euler |
Astrid Cleve Վիքիպահեստում |
Առաջին կինն է եղել Շվեդիայում, ով ստացել է գիտության դոկտորի աստիճան։
Աստրիդ Կլևեն ծնվել է 1875 թվականի հունվարի 22-ին, Շվեդիայի Ուփսալա քաղաքում, քիմիկոս, օվկիանոսագետ, երկրաբան և պրոֆեսոր Պեր Թեոդոր Կլևեի և նրա կնոջ՝ Ալմայի ընտանիքում։ Եղել է նրանց ավագ դուստրը։ Իր երկու կրտսեր քույրերի հետ Աստրիդն իր նախնական կրթությունը ստացել է տանը, ուսուցանել է մայրիկը, որը Շվեդիայի առաջին կանանցից մեկն է եղել, ով ստացել է գիմնազիական կրթություն։ Հոր լաբորատորիայում Աստրիդ Կլևեն ուսումնասիրել է պլանկտոնը և գիտության հիմունքները, որն էլ նրա մոտ հետաքրքրություն է առաջացրել դիատոմային ջրիմուռների նկատմամբ։
1891 թվականի աշնանից Ուպսալայի համալսարանում սովորել է բնական գիտություններ։ Համալսարանն ավարտել է 1894 թվականի հունվարին՝ ստանալով բակալավրի աստիճան[6]։ Այնուհետև աշխատել է որպես Ստոկհոլմի առաջադիմական համալսարանի քիմիայի պրոֆեսորի ասիստենտ[7]։ Աշխատանքի ընթացքում ծանոթացել է գերմանա-շվեդական կենսաքիմիկոս, իսկ հետագայում Նոբելյան մրցանակակիր Հանս ֆոն Էյլեր-Հելփինի հետ[8]։ 1902 թվականին նրանք ամուսնացել են, և Աստրիդը ստացել է Կլիվ ֆոն Էյլեր ազգանունը։ Ունեցել են հինգ երեխա[7], որոնցից երեքը ծնվել են Աստրիդի համալսարանն ավարտելուց անմիջապես հետո[8], որդիներից մեկը՝ Ուլֆ ֆոն Էյլերը, դարձել է ֆիզիոլոգ և Նոբելյան մրցանակակիր[7]։ 1912 թվականին նրանք ամուսնալուծվել են, իսկ տասնյոթ տարի անց՝ 1929 թվականին, Հանս ֆոն Էյլեր-Հելպինը ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում՝ ֆերմենտացման վերաբերյալ իր հետազոտության համար[8][7]։ 1911-1917 թվականներին Աստրիդ Կլևեն որպես ուսուցիչ աշխատել է Ստոկհոլմի կանանց սեմինարիայում։ Այդ ժամանակահատվածում նա շարունակել է իր հետազոտությունները։ Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Վերմլանդ, որտեղ ապրել է 1917-1923 թվականներին։ Վերմլանդում ղեկավարել է Անտառային հետազոտությունների լաբորատորիան (Skoghallsverkens), «Uddeholm Company» դուստր ձեռնարկությունը, որտեղ շարունակել է հետազոտություններ անցկացնել[8]։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Ուփսալա, իսկ 1933 թվականին տեղափոխվել են Լինդեսբերգի ոչխարաբուծական ֆերմա։ Բացի հողագործությունից, Կլևեն դասավանդել է ռեալական դպրոցում[9]։ 1949 թվականին ընտանիքը վերադարձել է Ուփսալա, որտեղ նրանք անկացրել են իրենց կյանքի մեծ մասը, նույն թվականին դարձել է կաթոլիկ։
1968 թվականին՝ 93 տարեկանում, Աստրիդը ճողվածքի վիրահատություն է տարել, որից հետո այլևս չի կարողացել ապաքինվել։ Աստրիդ Կլևե ֆոն Էյլերը մահացել է 1968 թվականի ապրիլի 8-ին, Վեստերոսի ծերանոցում։
1895-1896 թվականներին Աստրիդ Կլևեն զբաղվել է դիատոմային ջրիմուռների ուսումնասիրությամբ։ Նույնականացման և արկտիկական լճերում նոր դիատոմների հայտնաբերման արդյունքները հրապարակել է «On recent freshwater diatoms from Lule Lappmark in Sweden» աշխատության մեջ։ Ուսումնասիրում է նաև բույսերի էկոհամակարգերը հեռավոր հյուսիսային շրջաններում և դրանց հարմարվողականությունը խստաշունչ պայմաններին[6]։ 1896 թվականից մինչև 1898 թվականն ընկած ժամանակահատվածում Կլևեն հրապարակել է 4 հոդված քիմիայի վերաբերյալ, որոնք վերաբերել են տարբեր կառուցվածքներում ազոտական օրգանական միացություններին։ Իտերբիումի վերաբերյալ Ուպսալայի համալսարանում կատարված նրա հետազոտությունը հրապարակվել է Ստոկհոլմի համալսարանի կողմից․ Աստրիդը որոշել է քիմիական տարրի ատոմային զանգվածը և այլ հատկությունները[8]։ 1898 թվականի մայիսին՝ 23 տարեկան հասակում, նա Ուպսալայի համալսարանում[6] պաշտպանել է «Studier ofver några svenska väksters groningstid och förstärkningstadium»[10] - «Հետազոտություն առանձին շվեդական բույսերի բողբոջման ժամանակի և աճի փուլերի վերաբերյալ» ատենախոսությունը և ստացել դոկտորական աստիճան։ Աստրիդը երկրորդ կինն է եղել, ով կատարել է այդ հետազոտությունը և առաջինն է այդ գիտության ոլորտում։ 1898-1902 թվականներին աշխատել է Ստոկհոլմի համալսարանում որպես պրոֆեսորի ասիստենտ[8]։ Ստոկհոլմի համալսարանում իր պաշտոնավարման ընթացքում հոդված է հրապարակել լանթանի և սելենի մասին[7]։ Հանս ֆոն Էյլեր-Հելպինի հետ ամուսնանալուց հետո թողել է աշխատանքը Ստոկհոլմի համալսարանի քիմիայի ամբիոնում։ Ամուսնությունից հինգ տարի անց Կլևեն ամուսնու հետ հրատարակել է 16 գիտական աշխատություն։ Ամուսիններն աշխատել են ազոտական օրգանական միացությունների, ֆորմալդեհիդից կետոզի սինթեզի, խեժերի քիմիական նյութերի և սպիրտի արդյունաբերական սինթեզի ուսումնասիրությունների վրա։ 1910-1912 թվականներին՝ միջնակարգ դպրոցում ուսուցիչ աշխատելու տարիներիին, Կլևեն վերսկսել է պլանկտոնի ուսումնասիրությունը՝ հիմնականում ուսումնասիրելով Ստոկհոլմի մոտ գտնվող ջրային ավազանի բուսական աշխարհը։ Այդ ուսումնասիրությունների արդյունքները կարևոր են նաև այսօր, քանի որ այն միակ հրապարակումն է, որը վերաբերում է Ստոկհոլմի տարածաշրջանում տեղի ունեցած դիատոմային ջրիմուռներով աղտոտմանը։ 1913 թվականին Կլևեն նշանակվել է Շվեդիայի հիդրոգրաֆիկ կենսաբանական հանձնաժողովի կենսաբանական ասիստենտ։ 1917 թվականին հրատարակել է մենագրություն Սկագերակի նեղուցում պլանկտոնի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ։ Այնուհետև ղեկավարել է Գիտահետազոտական անտառային լաբորատորիան (Skoghallsverkens), որը հանդիսանում է Uddeholm ընկերության դուստր ձեռնարկությունը, որտեղ շարունակել է իր գիտական աշխատանքը։ 1920-1925 թվականներին իրականացված նրա ուսումնասիրությունները հրապարակվել են 23 հոդվածներում, որոնք վերաբերվում են լիգնինի հատկություններին, փայտի մեջ դրա պարունակությանը, սոճու, եղևնու և փշատերևների կազմությանը, բույսերի մեջ ածխաթթու գազի դերին[8], բայց աշխատանքը հիմնականում կենտրոնացած է եղել լիգնինի քիմիական հատկությունների վրա[7]։ Այդ ընթացքում չի դադարել դասավանդել դպրոցում և գրել է հանրաճանաչ գիրք սելենի մասին, ինչպես նաև կիրառական կենսաքիմիայի դասագիրք[8]։
Մոտավորապես այդ ժամանակաշրջանում և հետագայում 1960-ականներին, Կլևեն կրկին կենտրոնացրել է իր հետազոտությունները Բալթիկ ծովում կենդանի և բրածո դիատոմային ջրիմուռների վրա։ Նրա հետազոտությունները կապված են նաև պալեոբուսաբանական խնդիրների հետ, ներառյալ Բալթիկ ծովում ջրի մակարդակի փոփոխությունները [8]։ Նույն ժամանակահատվածում՝ 1932-1955 թվականներին, հրատարակել է մի քանի մենագրություններ դիատոմների տաքսոնոմիայի վերաբերյալ։ 1951 թվականին Կլևեն հրատարակել է շվեդական և ֆիննական դիատոմների մասին «Die Diatomeen von Schweden und Finnland» մենագրությունը, որի վրա նա աշխատել է ավելի քան տասը տարի[9]։ 1945 թվականին վերադարձել է Ուպսալայի համալսարանի երկրաբանության ամբիոն։ 1948 թվականին նրան շնորհվել է «Jubilee Doctor of Philosophy» պատվավոր կոչում՝ որպես առաջին կին Շվեդիայում։ 1955 թվականին ստացել է պատվավոր պրոֆեսորի կարգավիճակ՝ դիատոմների ուսումնասիրության համար[11]։ Կլևեն շարունակել է հրատարակել գիտական աշխատությունները մինչև 86 տարեկան հասակը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.