![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Tallest_buildings_in_Asia.jpg/640px-Tallest_buildings_in_Asia.jpg&w=640&q=50)
Ասիայի ամենաբարձր շինություններ
From Wikipedia, the free encyclopedia
Ստորև ներկայացվում են Ասիայի բարձր շինությունների ցանկը, որոնց բարձրությունը անցնում է 300 մետրից։ 2015 թվականի օգոստոսի տվյալներով այդպիսիք 90 են, որոնցից 4-ը երկվորյակ շենքներ են և ներկայացված են մի կետով։ Ասիայի (աշխարհի) ամենաբարձր շենքը, Բուրջ Խալիֆան 828 մետր, Դուբայ, ԱՄԷ ։ 90 ամենաբարձր շենքներից 43-ը գտնվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում չհաշված Թայվանը և Հոնկոնգը և 25-ը ԱՄԷ-ում, մնացած ասիական երկրներում այսպիսի կառույցները եզակի թվով են։ Այս ցանկում գտնվում են միայն այն կառույցները , որոնք ամբողջովին գտնվում են Ասիայի տարածքում։ Ռուսաստանի երկնաքերները ներկայացված չեն, քանի որ գտնվում են Ասիայի և Եվրոպայի տարածքում։ Բարձրահարկ կառույցների շինարարությունը Ասիայում մեծ թափով սկսվեց 1990-ական թվականներին երկրորդ կեսին, այդ պատճառով 90 կառույցներից միայն երեքն են կառուցվել 1997 թվականից շուտ։ Այս ցանկում ներառված են նաև կառույցներ, որոնց շինարարությունը դեռևս չի ավարտվել, բայվ նրանք արդեն հասել են իրենց հաշվարկման մաքսիմալ բարձրության և շարունակում են ակտիվ կառուցվել։ Կարելի է նշել , որ 300 մետրից բարձր երկնաքերներ չկան այնպսիսի տնտեսապես զարգացած երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան և Սինգապուրը։ Ճապոնիայի դեպքում դա կապված է շրջանի բարձր սեյսմիկ վտանգի հետ, Սինգապուրի դեպքում` երկրի ավիացիոն դեպարտամենտի արգելիքի հետ. կառույցենրը չպետք է բարձր լինեն 280 մետրից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Tallest_buildings_in_Asia.jpg/640px-Tallest_buildings_in_Asia.jpg)