From Wikipedia, the free encyclopedia
Առցանց բանկային գործ կամ առցանց բանկինգ (անգլ.՝ Online banking), բանկային սպասարկման հեռակառավարման տեխնոլոգիաների ընդհանուր անվանում, որի միջոցով հաճախորդները հնարավորություն են ստանում առցանց՝ իրենց բանկային կազմակերպության կողմից նախատեսված ապահով կայքում դրամային գործառույթներ իրագործել։
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Առցանց բանկինգն առաջացել է համացանցի զարգացմանը զուգահեռ, երբ համացանցը վերածվեց ամբողջական կիբեռտարածության։ Ցանցը սկսեց դառնալ բոլորին հասանելի զանգվածային տեղեկատվության սպասարկման համակարգ։ Ինտերակտիվ բնութագրիչ շփումը ցանցի հետ հանգեցրեց նրան, որ առաջացավ առցանց միջոցով ծախսեր կատարելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտություն։ Արևմուտքում առաջ եկան դիստանցիոն առևտրային ծառայություններ, որտեղ կարելի էր ծանոթանալ առաջարկվող ապրանքներին, տեսնել համակարգչի էկրանին դրանց նկարները և անմիջապես պատվիրել ապրանքը՝ լրացնելով համապատասխան տեղեկանքը։
Նման ծառայությունները հետագայում լրացվեցին նույն ցանցի՝ ապրանքի դիստանցիոն վճարման համակարգով՝ սկզբում կրեդիտ քարտերի միջոցով, այնուհետև ինտերնետով վճարման համար հատուկ մեխանիզմով։
Էլեկտրոնային հաշիվների ապահով մշակման համար գումնարներ էին ծախսվում, ինչը և գրավեց առաջատար համակարգչային կազմակերպությունների ուշադրությունը։ Արևմուտքում որոշ բանկեր սկսեցին ստեղծել վճարման ծառայություններ՝ ամբողջովին կենտրոնացված համացանցի վրա։ Ստեղծվեցին նաև մի քանի «վիրտուալ բանկեր», որոնց սպասարկումը հենց կատարվում էր համացանցի միջոցով։
Համացանցի հնարավորությունները կիրառվում են բանկի գրեթե բոլոր բնագավառներում՝ սկսած հաճախորդների հետ շփումից, մինչև այլ բանկերի հետ կապի մեջ լինելուց։
Համացանցում ցանկացած ֆինանսական կազմակերպության աշխատանքի առաջին քայլը սովորաբար լինում է սարդոստայնի օգտագործումը որպես գովազդի միջոց։
Երկրորդ քայլը՝ հաճախորդներին բանկի բազային մուտքի հնարավորություն տալն է։ Հաճախորդներին հնարավորություն է տրվում տեսնել իրենց վերաբերվող ֆինանսական տեղեկատվությունը։
Երրորդ քայլը՝ հաճախորդների հետ ինտերակտիվ փոխազդեցությունն է։ Այսպիսի փոխազդեցության շնորհիվ՝ հաճախորդը ստանում է ոչ միայն ֆինանսական տեղեկատվության մուտք, այլ նաև տեղեկատվության մեջ ուղղումներ կատարելու և անցկացնելու տարբեր հաշվարկներ։
Արևմուտքում արդեն գոյություն ունեն «վիրտուալ բանկեր», որոնք ընդհանրապես չունեն մասնաճյուղեր, և բոլոր գործարքները կատարում են համացանցով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.