Առոյոմոլինոս (Կասերես)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Առոյոմոլինոս (իսպ.՝ Arroyomolinos), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում, Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի Կոմարկա դե Մոնտանչես շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 115 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 962[3]։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 50 կիլոմետր է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Առոյոմոլինոս | |||||
իսպ.՝ Arroyomolinos[1] | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Կասարես | ||||
Մակերես | 115,12 կմ² | ||||
ԲԾՄ | 400±1 մետր | ||||
Բնակչություն | ▼809 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 10161 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CC | ||||
Պաշտոնական կայք | arroyomolinos.es | ||||
| |||||
Առոյոմոլինոսի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ քարեդարյան ժամանակներում։ Հին հռոմեացիների տիրապետության օրոք կառուցվել են առաջին ալրաղացները, որոնց առկայությունն էլ պայմանավորել է քաղաքի անվանումը։
Ընդունված է համարել, որ ներկայիս քաղաքը հիմնադրել է Ալֆոնսո Իններորդ Լեոնցի թագավորը 1228 թվականին։
Իսպանիայի ազատագրման պատերազմի ժամանակ՝ 1811 թվականի հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Առոյոմոլինոսի պատմության ամենահիշարժան իրադարձությունը. այստեղ ծավալված ճակատամարտում անգլո-իսպանա-պորտուգալական միացյալ ուժերը գեներալ Հիլի հրամանատարությամբ կարևորագույն հաղթանակ են տարել գեներալ Ժերարի հրամանատարությամբ գործող ֆրանսիական զորքերի նկատմամբ։ Այդ հաղթական ճակատամարտը Իսպանիայի պատմության մեջ է մտել Sorpresa de Arroyomolinos (Առոյոմոլինոսի զարմացք, Առոյոմոլինոսի հրաշք) անվանումով։
Հին վարչակարգի անկման ժամանակ բնակավայրը դարձել է սահմանադրական մունիցիպալիտետ Էստրեմադուրայի տարածաշրջանի սահմաններում։ 1834 թվականից ընդգրկվել է Մոնտանչեսի դատական տարածաբաժնի կազմում[4]։ 1842 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով ունեցել է 600 տուն և 3287 բնակիչ[5]։
1857-ից մինչև 1981 թվականը բնակավայրը պաշտոնապես անվանվել է Առոյոմոլինոս դե Մոնտանչես։
1900 թվականից ի վեր՝ Առոյոմոլինոսի բնակչության թվաքանակի փոփոխությունները ըստ տասնամյակների եղել են հետևյալը[6][7]):
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.