Առեսիֆե (իսպ.՝ Arrecife (España)), քաղաք և ինքնավար համայնք Իսպանիայի Կանարյան կղզիներում, որը գտնվում է Լանսարոտե կղզու կենտրոնական մասում։ Լանսարոտե կղզու մայրաքաղաքն է սկսած 1852 թվականից։ Քաղաքը իր անունը ստացել Արրեսիֆե ապառաժից («Arrecife» իսպաներեն՝ «ժայռ»), որն ընդգրկում է քաղաքում գտնվող լողափը։ Մոտակա օդանավակայանը նույնպես կրում է Արրեսիֆե անունը։
Արագ փաստեր Ինքնավար համայնք, Երկիր ...
Փակել
Քաղաքի բնակչությունը կազմում է 55,673 բնակիչ (2013), տարածքը կազմում է 22,72 կմ²[1]։ Քաղաքը գտնվում է Հարիայի հարավում , Տինախոյի արևելքում և Յաիսայի հյուսիս-արևելքում։ Արրեսիֆեն արևելյան ափին գտնվող նավահանգիստ քաղաք է, որը սպասարկում է այլ կղզիներին, ինչպես նաև Եվրոպային և մայրցամաքային Աֆրիկային։ LZ1 ճանապարհը միացնում է Արրեսիֆեյին հյուսիսի հետ, LZ2 ճանապարհը հարավ-արևմուտքի, իսկ LZ3 ճանապարհը ծառայում է որպես քաղաքային գոտի։ Լանսարոտե կղզու ամենաբարձր շենքը Arrecife Gran Hotel ն է, որը գտնվում է նավահանգստում։