From Wikipedia, the free encyclopedia
Առաքիչ դրոն (անգլ.՝ Delivery drone), զանազան տուփերի, սննդամթերքի կամ այլ ապրանքների տեղափոխման համար օգտագործվող անօդաչու թռչող սարք։
ԱԹՍ-ների կոմերցիոն առաջին փորձերը, որոնք իրականացվել են Tacocopter ընկերության կողմից՝ սննդամթերք առաքելու նպատակով, արգելափակվել են Ավիացիայի դաշնային վարչության կարգավորումներով[1]։ 2015 թվականի դրությամբ ԱԹՍ-ներով տուփերի առաքումն ԱՄՆ-ում արգելված է[2]։ 2015 թվականի մարտի 13-ին Շեֆիլդում FPS Distribution ընկերությունը ավարտել է իրականացրել է կոմերցիոն առաջին առաքումը անօդաչու թռչող սարքի կիրառմամբ[3]։
ԱԹՍ-ները կարող են դեղորայք և պատվաստանյութ տեղափոխել, ինչպես նաև հեռավոր և անմատչելի տարածաշրջաններում բժշկական նշուշներ ստանալ[4]։ Բժշկական դրոնները կարող են շտապ դեֆիբրիլյատորներ տեղ հասցնել վճռորոշ ժամանակահատվածում՝ սրտի կանգնումից անմիջապես րոպեներ անց, ինչպես նաև հնարավորություն ունեն հոսքերի փոխանակում (livestream communication) կատարել, ինչը թույլ է տալիս պարամեդիկներին հեռահար կերպով հետազոտել և կողմնորոշել տեղում գտնվողներին դեֆիբրիլյատորների օգտագործման եղանակի վերաբերյալ[5]։
2015 թվականի հուլիսին Ավիացիայի դաշնային վարչությունը թույլատրել է ԱՄՆ-ում դրոնի նման առաջին օգտագործումը՝ «Let's Fly Wisely» ծրագրի շրջանակներում Վիրջինիայի գյուղական համայքնում գտնվող բժշկական կլինիկա դեղորայք հասցնելու նպատակով[6]։
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.