From Wikipedia, the free encyclopedia
Առաքել Շոռոթեցի (1613, Շոռոթ - օգոստոսի 8, 1680, Հռոմ, Պապական մարզ), հայ արքեպիսկոպոս, կրոնական և հասարակական գործիչ, տաղերգու[1]։
Առաքել Շոռոթեցի | |
---|---|
Ծնվել է | 1613 |
Ծննդավայր | Շոռոթ |
Մահացել է | օգոստոսի 8, 1680 |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Սեֆյան Պարսկաստան |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | արքեպիսկոպոս |
Առաքել Շոռոթեցին ծնվել է 1613 թվականին, Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքում։ 1648 թվականին ձեռնադրվել է Ֆահրապատի եպիսկոպոս, իսկ 1659 թվականին Փիլիպոս կաթողիկոսի կողմից նշանակվել է հայրենի Երնջակ գավառի Սուրբ Կարապետ վանքի արքեպիսկոպոս և առաջնորդ։ Սրբակրոն անձ էր և անվանի քարոզիչ, բոբիկ շրջելու համար ստացել է Բոբիկ մականունը, իսկ իրեն նվեր տված դրամներն աղքատներին բաժանելու համար կոչվել է «անարծաթ վարդապետ»։ Մի քանի տաղերի հեղինակ է։ Մահացել է Հռոմում՝ 1680 թվականի օգոստոսի 6-ին։ Թաղված է Հռոմի ս․ Մարիամ Եգիպտացի եկեղեցում[1]։
1679 թվականին Հակոբ Ջուղայեցու հանձնարարությամբ մեկնել է Հռոմ՝ բանակցություններ վարելու։ Առաքել Շոռոթեցին հայրենի գավառում կատարել է մի շարք բարեգործական աշխատանքներ, կազմակերպել եկեղեցիների ու վանքերի նորոգման աշխատանքները։ Դասավանդել է Երնջակի ս․ Կարապետ վանքի դպրոցում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.