Անտոն Մաուվեի 1876 թվականին ստեղծած կտավը From Wikipedia, the free encyclopedia
Առավոտյան զբոսանք ծովափին (հոլ.՝ Morgenrit langs het strand), հոլանդացի նկարիչ, բնանկարիչ, Հաագայի դպրոցի ներկայացուցիչ Անտոն Մաուվեի 1876 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Ամստերդամի պետական թանգարանում։ Նկարում Սխեվենինգեն լողափին պատկերված են ձիավորներ։ Նկարը ստեղծված է իմպրեսիոնիստական ոճով։
Առավոտյան զբոսանք ծովափին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Անտոն Մաուվե[1] |
տարի | 1876[2] |
բարձրություն | 43,7 սանտիմետր[2] |
լայնություն | 68,6 սանտիմետր[2] |
ստեղծման վայր | Նիդերլանդներ[2] |
ժանր | կենցաղային ժանր և բնանկար |
նյութ | կտավ[3] և յուղաներկ[3] |
գտնվում է | Պետական թանգարան[2] |
հավաքածու | Պետական թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Mauve, Anton - Morgenrit langs het strand Վիքիպահեստում |
Անտոն Մաուվեն եղել է Հաագայի դպրոցի անդամ։ Դպրոցը հայտնի է եղել Սխեվենինգենի ձկնորսների դաժան գոյությունը պատկերող նկարագրություններով։ Այս կտավում Մաուվեն ընտրել է այլ թեմա՝ լողափի երկայնքով պատկերելով ձիավարող բուրժուաների խումբ։ Նկարում պատկերված մի խումբ ձիավորներն իջնում են լողափ, ինչպես նաև պատկերված են լողորդներին սպասող լողախցիկներ։ Ձիավարության ձիերն անսովոր են Մաուվենի կտավներում, քանի որ նա հայտնի է կենդանիներին իրենց բնական միջավայրում պատկերած կտավներով, մասնավորապես ոչխարներով լի լանդշաֆտներով[4]։ Մաուվեն ընտրել է որոշակի կապույտ և դեղին գունային սխեմա, որն արդյունավետ է պատկերում ծովափի մթնոլորտը[5]։ Նկարում լույսի շարժումը ենթադրում է մեծ քանակի դինամիզմ և շարժում։
1991 թվականին նկարի վերանորոգումից հետո պարզվել է, որ նկարիչը կտավում լույսն օգտագործել է հմտորեն։ Վերականգնման արդյունքում հեռացվել է դեղնավուն երանգը, որը տարածվել էր ամբողջ աշխատանքի վրա և հայտնաբերվել է հերթական զարմանալի մի բան. նվիրված լինելով ռեալիզմին՝ նկարիչը պատկերել է ձիերի կղկղանքները, որը նկարի նախկին սեփականատերերից մեկը հավանաբար համարել է անպարկեշտ և կտավում դրանք ծածկել է տվել[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.