Առաջնային կողմնային սկլերոզ
From Wikipedia, the free encyclopedia
Առաջնային կողմնային սկլերոզ (ԱԿՍ)՝ հազվադեպ հանդիպող նյարդամկանային հիվանդություն։ Նկարագրվում է կամային շարժումները իրականացնող մկանների թուլությամբ։ ԱԿՍ պատկանում է շարժական նեյրոնների հիվանդությունների խմբին։ Այդ հիվանդությունները առաջանում են այն դեպքում, երբ կամային շարժումները կառավարող նեյրոնները մահանում են։
Արագ փաստեր Առաջնային կողմնային սկլերոզ, Տեսակ ...
Առաջնային կողմնային սկլերոզ | |
---|---|
Դոմինանտ ժառանգումը ցույց տվող սխեմա | |
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
Փակել
ԱԿՍ ախտահարում է միայն վերին շարժական նեյրոններին[1]։ Այս դեպքում ողնուղեղի նեյրոնները չեն ախտահարվում, ինչը բնորոշ է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզին (ԿԱՍ)։