Առաջին տպավորության էֆեկտ
From Wikipedia, the free encyclopedia
Առաջին տպավորության էֆեկտ, մարդու մասին առաջին հանդիպման առաջին րոպեներին ձևավորված կարծիքի ազդեցություն, որն ազդում է այդ մարդու հետագա անհատական գնահատման և հետագա գործունեության վրա։ Պայմանավորված է միջանձնային հարաբերությունների անտրոպոլոգիական, զգայա-էսթետիկական, սոցիալական ազդեցություններով։ Այս ֆենոմենը թույլ է տալիս արագ և ընդհանրական տպավորություն ստանալ մարդու մասին և այդ տպավորությունը կիրառել հետագա շփումները կառուցելու համար։ Առաջին տպավորությունը կարող է ձևավորվել միտումնավոր կամ ակամայից։ Այդ տպավորության գործոններ կարող են լինել մարդու արտաքին տեսքը, վարքը[1][2]։ Սակայն առաջին տպավորությունը կախված է նաև ընկալողի անձնային հատկանիշներից և այդ պատճառով կարող է լինել ընդհանրական կամ կոնկրետ, համապարփակ կամ մակերեսային, պոզիտիվ կամ նեգատիվ և այլն։ Առաջին տպավորության էֆեկտը դասվում է դիտարկման մեթոդի կիրառման որոշ տեսակի սխալների թվին[3][4]։