From Wikipedia, the free encyclopedia
«Առանց որևէ կասկածի քաղաքացու գործով հետաքննություն» (իտալ.՝ Indagine su un cittadino al di sopra di ogni sospetto ), իտալացի ռեժիսոր Էլիո Պետրի դրամատիկական կինոֆիլմը։ Պրեմիերան կյացել է 1970 թվականի փետրվարի 9-ին։ Գլխավոր դերերը կատարել են Ջան Մարիա Վոլոնտե, հոգեկան հիվանդ տեսուչ կերպարի համար արժանացել է բազմաթիվ համաշխարհային պարգևների և Ֆլորիդա Բոլկան։ Որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ կինոժապավենը արժանացել է «Օսկարի»։ Ֆիլմը մեծ հաջողության արժանացավ իտալական հանդիսատեսի մոտ (1969-1970 թվականներին կինովարձույթի մեծությամբ նրանից առաջ էր անցնում միայն «Աստվածների կործանումը» Վիսկոնտի և «Սատրիկիոն» Ֆելինի)[8]։
Առանց որևէ կասկածի քաղաքացու գործով հետաքննություն իտալ.՝ Indagine su un cittadino al di sopra di ogni sospetto | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Ժանր | դրամա[1][2], քրեական ֆիլմ[1][2] և դրամա |
Թվական | փետրվարի 9, 1970[3] |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Էլիո Պետրի[1][4][5] |
Պրոդյուսեր | Մարինա Չիկոնյա |
Սցենարի հեղինակ | Էլիո Պետրի և Ուգո Պիրո |
Դերակատարներ | Ջան Մարիա Վոլոնտե[4], Ֆլորինդա Բոլկան[4][5], Ջիաննի Սանտուչիո[4], Սալվո Ռանդոնե[4], Օրացիո Օռլանդո[4], Արտուրո Դոմինիչի[4][5], Ալդո Ռենդինե[4], Սերջիո Տրամոնտի[4], Վիտորիո Դուզե[4], Մասիմո Ֆոսկի[4][5], Ֆուլվիո Գրիմալդի[4], Aleka Paizi?, Ֆիլիպո դե Գարա, Ջիանֆրանկո Բարա[6], Վինչենցո Ֆալանգա[6], Էտորե Ջերի[6] և Արիստիդե Կապորալե[6] |
Օպերատոր | Լուիջի Կուվեյլեր[7] |
Երաժշտություն | Էնիո Մորիկոնե |
Մոնտաժ | Ռուջերո Մաստրոյաննի |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Նկարահանման վայր | Հռոմ |
Կինոընկերություն | Vera Films |
Տևողություն | 115 րոպե |
Indagine su un cittadino al di sopra di ogni sospetto Վիքիպահեստում |
Ոստիկանը ստանալով բարձր պաշտոն քաղաքական հետախուզման պետ (ֆիլմում նրա անունը չի նշվում, շրջապատում անվանում են նրան վերացկան- հարգանքով; Դոթթորե) ժամադրության ամենաբուռն պահին սպանում է իր սիրուհուն վերջինիս սեփական տանը։ Միևնույն ժամանակ նա հասկանում է, որ չի կարող կատարել իր առջև պարտականնությունները և տարօրինակ խաղ է սկսում իր գործընկերների հետ՝ կամ փորձում է ուղղել նրանց իրական մարդասպանի վրա կամ կեղծում է հետքերը։ Միակ վկան, երիտասարդ անարխիստը, հրաժարվում է վկայություն տալ՝ ելնելով գաղափարական սկզբունքներից։ Վերջիվերջո Դոթթորեն գրում է խոստովանական նամակ ձեռնարկներին և սպասում է ձերբակալությանը․ նա տեսնում է երազ, որտեղ գործընկերները ստիպում են նրան ստորագրել «խոստովանություն սեփական անմեղության մեջ»։ Հերոսն արթնանում է՝ եկել են նրա հետևից։
Բնօրինակում մեջ ֆիլմն ավարտվում է Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպի մեջբերմամբ․ «Ինչպիսն էլ նա լինի, նա օրենքի ծառան է, իսկ դա նշանակում է, որ նա օրենքի հետևորդ է, նշանակում է՝ նա մարդկային դատի ենթակա չէ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.