From Wikipedia, the free encyclopedia
Առագաստային սպորտ, մարզաձև, որը, սկսած 1900 թվականից, մտցված է օլիմպիական խաղերի ծրագրում։
Առագաստային սպորտ | |
---|---|
Տեսակ | marine propulsion?, recreational sport?[1] և vehicle operation? |
Տարբերվում է | sailing? |
Sailing Վիքիպահեստում |
Օլիմպիական խաղերում մարզիկները մրցում են «Ֆինն», «470», «Թռչող հոլանդացի», «Սոլինգ», «Տորնադո» և «Տեմպեստ» դասի առագաստանավերով։ Բոլոր դասերի նավակների համար մրցատարածությունը, որը հավասարակող եռանկյունի է, հավասար է 7,6 միլի (14 կմ 75,2 մ)։ Պաշտոնական մրցումներում բոլոր դասի նավակները մեկնարկում են 7 անգամ (օրը մեկ մեկնարկ), բայց ոչ պակաս 5 անգամից։ Հաղթողները որոշվում են 6 լավագույն մեկնարկների հաշվարկով, իսկ 5 մեկնարկի դեպքում՝ 4-ով։ Ընդհանուր հաղթանակը տրվում է հաշվարկային մեկնարկներում ամենաքիչ տուգանային միավոր ունեցող նավակի անձնակազմին։ Անբարենպաստ եղանակի դեպքում մեկնարկները կարող են հետաձգվել և մեկ օրվա ընթացքում անցկացվել երկու անգամ։ Տվյալ մեկնարկում հաղթողը տուգանային միավոր չի ստանում, երկրորդ տեղին տրվում է 3, իսկ երրորդ տեղին՝ 5,7, չորրորդին՝ 8, հինգերորդին՝ 10, վեցերորդին՝ 11,7 և այլ տուգանային միավորներ։ Հաղթում է առավել քիչ տուգանային միավորներ ունեցող նավակի անձնակազմը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.