Աջման
From Wikipedia, the free encyclopedia
Աջման (արաբ. عجمان), քաղաք Միացյալ Արաբական Էմիրություններում, Աջմանի Էմիրության վարչական կենտրոնը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | |||
---|---|---|---|
Աջման | |||
عجمان | |||
| |||
Երկիր | ԱՄԷ | ||
Էմիրաթ | ԱջմանԱջմանի Էմիրություն|Աջման | ||
Շեյխ | Ռաշիդ բին Հումայդ ան-Նուայմի | ||
ԲԾՄ | 14 մետր | ||
Բնակչություն | 225․000 մարդ (2003) | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | ajman.ae | ||
| |||
Բնակչությունը 225 հազ. մարդ (2003)։ Բնակչությամբ 5-րդ քաղաքը ԱՄԷ-ում։
Դեռ հին ժամանակներից հայտնի է որպես ձկնորսական կենտրոն, ինչպես նաև մարգարիտի հանքավայր։ Սակայն, մինչև վերջին ժամանակները համարվում էր փոքր քաղաք։ Միայն վերջերս քաղաքը սկսեց արագորեն զարգանալ՝ շնորհիվ հարևանությամբ գտնվող մեգապոլիսների՝ Դուբայ և Շարջա։
Քաղաքը գտնվում է Պարսից ծոցի ափին, Շարջայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Շարջա և Դուբայ քաղաքների հետ 2 միլիոն բնակչությամբ ստեղծելով քաղաքային ագլոմերցիա։
Քաղաքում կա նավահանգիստ։
Աջմանը միակ էմիրությունն է, որում չի հայտնաբերվել նավթ։ Սակայն Աջմանն ավելի հայտնի է իր նավաշինական գործունեությամբ, որտեղ մինչև օրս հնագույն մեթոդներով կառուցում են հին արաբական առագաստանավեր և ժամանակակից ապակեպլաստ նավեր։
Քաղաքը հայտնի է նաև իր Ազգային պատմական թանգարանով։ Կարելի նաև տեսնել քառակուսի աշտարակը, Ալ-Նուամի մզկիթը և ուղտերի մրցավազքի հարթակը։