Ապաչի Փոյնթ աստղադիտարան
From Wikipedia, the free encyclopedia
Ապաչի Փոյնթ աստղադիտարան (անգլ.՝ Apache Point Observatory, ՄԱՄ կոդը՝ 705), աստղադիտարան ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Սանսփոթ համայնքի մոտ, Սակրամենտո լեռնաշղթայում, մոտավորապես 29 կմ հարավ Քլաուդքրոֆթ գյուղից։ Աստղադիտարանը կառավարվում է Նյու Մեքսիկոյի պետական համալսարանի (NMSU) կողմից և պատկանում է Աստղաֆիզիկական հետազոտությունների կոնսորցիումին (ARC)։ Աստղադիտարանի տարածքը բաց է այցելությունների համար, սակայն շենքերը և աստղադիտակները փակ են[1]։
Արագ փաստեր Ապաչի Փոյնթ աստղադիտարան, Տեսակ ...
Ապաչի Փոյնթ աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կառավարող | Նյու Մեքսիկոյի նահանգային համալսարան |
Աստղադիտարանի կոդ | 705 և 645 |
Երկիր | ԱՄՆ |
Վայր | Օտերո շրջան |
ԲԾՄ | 2788 մետր |
Կայք | apo.nmsu.edu(անգլ.) |
Apache Point Observatory Վիքիպահեստում |
Փակել
Աստղադիտարանում իրականացվել է SDSS ծրագիրը, որի շրջանակներում հայտնաբերվել և հետազոտվել են բազմաթիվ աստերոիդներ[2]։