Ապակու արվեստ
From Wikipedia, the free encyclopedia
Ապակու արվեստ, վերաբերում է արվեստի աշխատանքներին, որոնք մեծամասամբ կամ ամբողջապես պատրաստված են ապակուց։ Չափերով կարող է լինել տարբեր՝ մոնումենտալ աշխատանքներից և մոնտաժային մասերից մինչև պատի կախիչներ և պատուհաններ, մինչև գործարաններում և ստուդիաներում պատրաստվող արվեստի գործեր՝ ներառյալ ապակե զարդերն ու սպասքը։
Որպես դեկորատիվ և ֆունկցիոնալ միջավայր, ապակին լայնորեն զարգացում է ապրել Եգիպտոսում և Ասորեստանում։ Ապակեգործությունն ամենայն հավանականությամբ ստեղծվել է մ.թ.ա 1-ին դարում, և լայնորեն տարածվել է հռոմեական ապակին, որը մեծ զարգացում է ապրել տարբեր կերպ, ինչպիսիք են շքեղ խանութի համար պատրաստված դիատրետան։ Իսլամական ապակին Վաղ Միջին դարերում համարվում էր ամենաբարդ տեսակը։ Հետագայում Եվրոպայում նորամնական և գոթական տաճարների կառուցումը ապակու արվեստը հասցրեց նոր գագաթնակետի՝ պատուհանների համար որպես դեկորատիվ և ճարտարապետական հիմնական տարր դարձնելով գունավոր ապակին։ Վենետիկյան ծովածոցի՝ Մուրանոյի ապակին (հայտնի նաև որպես Վենետիկյան ծովածոցի ապակի) հազարավոր տարիների կատարելագործման և զարգացման արդյունք է։ Մուրանոն մինչև այժմ համարվում է ժամանակակից ապակեգործության ծննդվայրը։
Բացի տաք ապակուն ձև հաղորդելուց, գոյություն ունեն ևս երեք հիմնական դեկորատիվ մեթոդներ, որոնք օգտագործվում էին վերջին դարերում ձևավորված արտադրանքի արտադրության մեջ. դրանցից են էմալապատ ապակին, փորագրված ապակին և ապակին ձև տալը։ Առաջին երկուսը հնագույն տեսակներ են, իսկ երրորդը անգլիական գյուտ է (մոտավոր 1730 թվական)։ 19 դարի վերջից սկսած մի շարք այլ մեթոդներ են հայտնաբերվել։
19 դարի վերջը հին ապակեգործության շարժման գագաթնակետն էր, մինչդեռ գործարանների ապակեգործներին փոխարինում էին մեքենայական ապակի փչող սարքերը և պատուհանների ապակին։ Հոյակապ ատելյեները, ինչպիսիք են Թիֆֆանի ապակի, Լալիք, Դաում, Գալլե, Նյու Յորք նահանգում Քորնիգնի դպրոցները, ինչպես նաև Շտոյբենի՝ ապակուց աշխատանքներ ապակու արվեստը հասցրին նոր աստիճանի։