Ապաբևեռացում,

  • Էլեկտրոդների բևեռացման փոքրացումը էլեկտրտկան հոսանքի քիմիական աղբյուրներում կամ էլեկտրոլիզի ժամանակ։ Ապաբևեռացման հետևանք է ապաբևեռացնող նյութերի ազդեցության, որոնք սովորաբար մասնակցում են էլեկտրոդային պրոցեսին, փոխում նրա բնույթը (երբեմն նաև մեծացնում պրոցեսի արագությունը), փոքրացնում էլեկտրոդի պոտենցիալը։
  • Լույսի բևեռացման աստիճանի փոքրացումը նկատվում է պղտոր միջավայրում կամ կաթնապակու վրա լույսի ցրման ժամանակ։ Լույսի մոլեկուլային ցրման դեպքում, ըստ մոլեկուլների անիզոտրոպության, ցրված լույսը ապաբևեռացվում է։ Լյումինեսցենցող լուծույթների արձակած լույսը ապաբևեռացվում է երկու ճանապարհով՝ գրգռված մոլեկուլների պտտման (լույսի պտտական Ապաբևեռացում) կամ գրգռման էներգիան գրգռված մոլեկուլներից չգրգռվածներին փոխանցելու միջոցով (լույսի կենտրոնացած Ապաբևեռացում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 497

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.