Աութինգ
From Wikipedia, the free encyclopedia
Աութինգ (անգլ.՝ outing), մարդու սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հանրայնացում, հրապարակայնացում առանց նրա համաձայնության։ Իմաստային առումով աութինգը հակադրվում է քամինգ աութին, որն իրենից ներկայացնում է սեփական սեռական կողմնորոշվածության կամ գենդերային ինքնության ինքնակամ հրապարակային բացահայտում։ Աութինգը կարող է դիտարկվել որպես մարդու իրավունքների խախտում, օգտագործվել մարդու նկատմամբ շանտաժի և հեղինակազրկման համար։ Երբեմն աութինգը կիրառվում է քաղաքական պայքարում կամ մարդու անձնական և հասարակական կյանքի հակադրությունները ցույց տալու համար։