![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Druck_Augsburger_Reichsfrieden.jpg/640px-Druck_Augsburger_Reichsfrieden.jpg&w=640&q=50)
Աուգսբուրգի հաշտություն
From Wikipedia, the free encyclopedia
Աուգսբուրգի հաշտություն, կամ Աուգսբուգի համաձայնագիր[1], հաշտության համաձայնագիր, որն 1555-ի սեպտեմբերի 25-ին Աուգսբուրգ քաղաքում կնքվել է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս V-ի և Շմալկալդինյան դաշինքի զորքերի միջև։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Druck_Augsburger_Reichsfrieden.jpg/640px-Druck_Augsburger_Reichsfrieden.jpg)
Այս համաձայնագրով պաշտոնապես ավարտվեց Սրբազան Հռոմեական կայսրությունում կրոնական երկու խոշոր ուժերի՝ լյութերականության և կաթոլիկության հակամարտությունը։ Համաձայնագրով հաստատվեցին կաթոլիկների և լյութերականների իրավունքները․ մասնավորապես, ցանկացած համայնքի ղեկավար ինքն էր որոշում այս երկու կրոններից որին հարեր, իսկ համայնքի ղեկավարին ենթակա գյուղացին կամ քաղաքացին պետք է դավաներ նույն կրոնն, ինչ համայնքի ղեկավարը, կամ գաղթեր այլ համայնք։