Աշուր (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Աշուրա, նույնանուն քաղաքի վրա գտնվող պետություն է Հյուսիսային Միջագետքում։ Պետությունը հիմնադրել են ամորեական քոչվոր ցեղերը։ Երկրում իշխանության գլուխ անցնելու համար մղվող պատերազմները ավարտվեցին Շամշիադադի հաղթանակով։ Նա իրեն հռչակեց Աշուրայի արքա։ Նա միավորեց Հյուսիսային Միջագետքը և մայրաքաղաք դարձրեց պետության միակ քաղաք Աշուրը։ Այնուհետև Շամշիադադ I-ը գրավեց մի շարք քաղաք-պետություններ Հյուսիսային Սիրիայում և Աշուրը դարձավ հսկայական պետություն։
Բնակավայր | ||
---|---|---|
Աշուր | ||
Երկիր | Իրաք | |
Համայնք | Սալադինի նահանգ | |
Հիմնադրված է | մ. թ. ա. 2500 թ. | |
Մակերես | 70 հեկտար, 100 հեկտար | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Մ.թ.ա. III հազարամյակում Բաբելոնը պատերազմ հայտարարեց Աշուրին։ Բաբելոնի դեմ պատերազմում Աշուրը պարտվեց և ընդունեց Բաբելոնի գերագահությունը։ Որոշ ժամանակ անց Աշշուրը կարողացավ ազատվել բաբելոնյան լծից, սակայն այս անգամ վտանգը հայ Միտաննին էր։ Միտաննիի դեմ պայքարում ևս պետությունը պարտվեց։
Աշուրը գտնվում էր առևտրական կարևոր ճանապարհների խաչմերուկում, և այդ պատճառով նրա տնտեսության մեջ կարևոր դեր էր կատարում առևտուրը։ Աշուրի առևտրականները զբաղվում էին Առաջավոր Ասիայի տարբեր երկրների միջև ընթացող տարանցիկ առևտրով՝ որպես միջնորդ։ Նրանք այլ երկրներում հիմնում էին առևտրական գաղութներ։ Փոքր Ասիայի գաղութներից Աշուր էր բերվում մետաղ, փայտ, վառելիք և այլն։ Այս գաղութներից կարևոր դեր ուներ Քանեսը։ Քանեսից հայտնաբերվել են հազարավոր սեպագիր կավե սալիկներ, որոնց վրա արձանագրված են տարբեր առևտրական գործիքներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշուր (քաղաք)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 495)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.