Աշնանային սալոն
From Wikipedia, the free encyclopedia
Աշնանային սալոն (անգլ.՝ Autumn Salon, ֆր.՝ Salon d'Automne) կամ` Société du Salon d'automne, ամենամյա արվեստի ցուցահանդես է, որ անց է կացվում Փարիզում` սկսած 1903 թվականից։ Այժմ այն անց է կացվում Ելիսեյան դաշտերում, Մեծ պալատի և Փոքրի պալատի միջև, հոկտեմբերի կեսերին։ Առաջին Աշնանային սալոնն ստեղծվել է բելգիացի ճարտարապետ, գրականագետ և արվեստի կոլեկցիոներ Ֆրանց Ջորդանի նախաձեռնությամբ` ճարտարապետ Հեկտոր Գիմարդի, նկարիչներ Ջորջ Դեսվալիերեսի, Էժեն Կարրերի, Ֆելիքս Վալոտոնի, Էդուարդ Վիլարդի և Մեյսոն Ժանսենի հետ[1]։ Գիտակցելով պաշտոնական Փարիզյան սալոնի պահպանողական քաղաքականության արձագանքը` այս զանգվածային ցուցահանդեսը գրեթե միանգամից դառնում է 20-րդ դարի նկարչության, գծանկարչության, քանդակագործության, փորագրության, ճարտարապետության և դեկորատիվ արվեստի նորարարության և զարգացման ասպարեզ։ Սալոնի վաղ տարիների ընթացքում ցուցահանդեսներին աջակցել է Պիեռ-Օգյուստ Ռենուարը, այստեղ ցուցադրվել են նաև Օգյուստ Ռոդենի աշխատանքներից մի քանիսը։ Սալոնում ցուցադրվել են Պոլ Սեզանը, Անրի Մատիսը, Պոլ Գոգենը, Ժորժ Ռոուն, Անդրե Դերենը, Ալբեր Մարքեն, Ժան Մետցինժերը և Մարսել Դյուշանը։ Բացի 1903 թվականի հանդիսավոր բացումից, Սալոնի պատմության մեջ նշվում են ևս երեք կարևոր ամսաթվեր. 1905 թվականի Սալոնով նշվում է ֆովիզմի ծնունդը, 1910 թվականին Սալոնում սկսվել է ներկայացվել կուբիզմը և 1912 թվականի Սալոնն արդյունք է դարձել Ֆրանսիայի ազգային ժողովի հակամոդեռնիստական և քսենոֆոբիկ վեճերի։