Աշխարհացույց
From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհացույց («Աշխարհացոյց» (նշանակում է «Աշխարհի ատլաս» (քարտեզների ժողովածու)), հայ միջնադարյան աշխարհագրական երկասիրություն։ Կից ունեցել է շուրջ 15 քարտեզ։ Մեզ են հասել «Աշխարհացույցի» քարտեզները նկարագրող ընդարձակ և համառոտ բնութագրեր։ Կազմվել է 5-րդ դարում (Մովսես Խորենացի) և շարունակվել, թարմացվել 7-րդ դարում (Անանիա Շիրակացի)։
Աշխարհացույց | |
---|---|
Հեղինակ | Անանիա Շիրակացի |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Թեմա | աշխարհագրություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | Կազմվել է 5-րդ դարում (Մովսես Խորենացի) և շարունակվել, թարմացվել 7-րդ դարում (Անանիա Շիրակացի) |
Երկիր | Հայաստան |
Աշխարհացույցում համառոտ թվարկվում է երկի գրման ժամանակ հայտնի երեք մայրցամաքների (Եվրոպա, Ասիա, Լիբիա) երկրները, երբեմն հաղորդվում է հակիրճ տեղեկություններ տվյալ միավորում հանդիպող բուսականության և կենդանական աշխարհի վերաբերյալ։ Հանդիսանում է եզակի աղբյուր Մեծ Հայքի, Վիրքի և Աղվանքի պատմական աշխարհագրության ուսումնասիրության համար, ինչպես նաև արժեքավոր տեղեկություններ է պարունակում այլ երկրների վաղ միջնադարի պատմության և աշխարհագրության վերաբերյալ։