From Wikipedia, the free encyclopedia
Անրի Լեոն Լեբեգ (ֆր.՝ Henri-Léon Lebesgue, հունիսի 28, 1875[1][2][3][…], Բովե - հուլիսի 26, 1941[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1922), Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1930)։ 1910–21-ին Փարիզի համալսարանի, իսկ 1921-ից Քոլեժ դը Ֆրանսի պրոֆեսոր։ Իրական փոփոխականի ֆունկցիաների արդի տեսության հիմնադիրներից է։
Անրի Լեբեգ ֆր.՝ Henri-Léon Lebesgue | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1875[1][2][3][…] Բովե |
Մահացել է | հուլիսի 26, 1941[1][2][3][…] (66 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Q73663612?[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Պուատիեի համալսարան[5], Կոլեժ դե Ֆրանս[6], Փարիզի համալսարան[5] և Ռենի համալսարան[5] |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական անալիզ, ֆունկցիոնալ վերլուծություն, մաթեմատիկական անալիզ, մաթեմատիկա[7], Lp space?[7], Լեբեգի ինտեգրալ[7] և տեղաբանություն[7] |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Բարձրագույն նորմալ դպրոց, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Սենտ-Լուիսի լիցեյ |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][8] |
Գիտական ղեկավար | Էմիլ Բորել[9] |
Եղել է գիտական ղեկավար | Պոլ Մոնտել[10], Zygmunt Janiszewski?[11], Georges de Rham?[12], André Marchaud?[13] և Florin Vasilesco?[13] |
Հայտնի աշակերտներ | Առնո Դանժուա և Louis Antoine?[14] |
Պարգևներ | |
Henri-Léon Lebesgue Վիքիպահեստում |
Հիմնական վաստակը չափելի ֆունկցիա հասկացության, չափի տեսության և ինտեգրալի նոր գաղափարի ստեղծումն է (տես Լեբեգի ինտեգրալ), որը հիմնված է չափի տեսության վրա և հնարավորություն է ընձեռում ինտեգրել ֆունկցիաների անհամեմատ ավելի լայն դաս։ Ֆունկցիաների անալիտիկ ներկայացման վերաբերյալ հետազոտություններով նպաստել է ֆունկցիաների նկարագրական տեսության ստեղծմանը։
Անրի Լեոն Լեբեգը ծնվել է 1875 թվականին հյուսիսային Ֆրանսիայի Բովե քաղաքում։ Մանուկ հասակում զրկվել է տպագրատան աշխատակից հորից։ Քաղաքային կրթաթոշակը, որը մայրը կարողացել էր ստանալ որդու համար, օժտված տղային հնարավորություն է ընձեռել ավարտելու քաղաքային քոլեջը, այնուհետև՝ Փարիզի Լյուդովիկոս Մեծի լիցեյը[17][18]։
1894 թվականին պատանի Լեբեգը հաջողությամբ հանձնելով քննությունները՝ ընդունվել է Ֆրանսիայի մանկավարժական գլխավոր ինստիտուտը՝ Փարիզի հեղինակավոր Բարձրագույն նորմալ դպրոցը։ 1897 թվականին ուսումն ավարտելուց հետո նա ստացել է մաթեմատիկայի մանկավարժի դիպլոմ և երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ՝ միաժամանակ աշխատելով որպես գրադարանավարի օգնական։ 1898 թվականին հրապարակվել է նրա մաթեմատիկական առաջին հոդվածը։ Այնուհետև Լեբեգը երեք տարի (1899-1902) մաթեմատիկա է դասավանդել Նանսի քաղաքի կենտրոնական լիցեյում և նախապատրաստել է «Ինտեգրալ, երկարություն, մակերես» (ֆր.՝ Intégrale, longueur, aire) անվանումով թեզը, որը նվիրված էր չափի և ինտեգրալի իր ամփոփմանը, որը պաշտպանել է 1902 թվականին[17]։
1903 թվականին Լեբեգն ամուսնացել է իր համակուրսեցիներից մեկի քրոջ՝ Լուիզ Մարգերիտ Վալլեի (ֆր.՝ Louise-Marguerite Vallet) հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Ժակն ու Սյուզանը։ 1916 թվականին ամուսինները բաժանվել են[19][20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.