Անտվերպենի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Անտվերպենի համալսարան (հոլ.՝ Universiteit Antwerpen, կարճ՝ UA), Բելգիայի առաջատար համալսարաններից մեկը, տեղակայված է Անտվերպեն քաղաքում։ Համալսարանը մտնում է Եվրոպական համալսարանների ասոցացիայի Ուտրեխտի ցանցի մեջ։
Անտվերպենի համալսարան Universiteit Antwerpen | |
---|---|
Հապավում | UA |
Տեսակ | համալսարան և կրթօջախ |
Միջազգային անվանում | University of Antwerp |
Հիմնադրված է | 2003 |
Տիպ | պետական |
Ռեկտոր | Ալաին Վերսխորեն (2008—2013) |
Ուսանողներ | ▲ ±15,000 |
Դասախոսներ | ▲ ±850 |
Անդամակցություն | Անտվերպենի համալսարանի միավորում, Ուտրեխտի ցանց, ORCID[1][2], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[3][4], Եվրոպայի համալսարանների միություն[5], YERUN?, Vlaamse Erfgoedbibliotheken?, Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[6] և European Open Science Cloud Association?[7] |
Կամպուս | 4 |
Գույներ | կարմիր և կապույտ |
Երկիր | Բելգիա |
Տեղագրություն | Անտվերպեն Անտվերպեն (նահանգ) Ֆլանդրիա |
Կայք | uantwerpen.be(նիդեր.)(անգլ.) |
University of Antwerp Վիքիպահեստում |
Հիմնադրվել է 2003 թվականին՝ երեք համալսարանների՝ RUCA (Rijksuniversitair Centrum Antwerpen), UFSIA (Universitaire Faculteiten Sint-Ignatius Antwerpen) և UIA (Universitaire Instelling Antwerpen) միաձուլումից հետո։
Անտվերպենի համալսարանում սովորում է մոտավորապես 15․000 ուսանող և աշխատում՝ 850 աշխատակից, որը նրան դարձնում է Ֆլանդրիայում մեծությամբ երրորդ համալսարանը։ Ավելի քան 1000 ուսանող (չհաշված ուսանողների փոխանակումը) արտասահմանից է, մեծ մասամբ ԵՄ երկրներից։
Համալսարանն ընդգրկում է չորս կամպուսներ, որոնք տեղակայված են պատմական կենտրոնում և քաղաքի հարավային կանաչ գոտում։
2009 թվականին THE-QS World University Rankings ցանկում Անտվերպենի համալսարանը զբաղեցրել է 177-րդ հորիզոնականը[8]։ Վերջին տարիների կարճ համառոտագիր․
Տարի | Հորիզոնական |
---|---|
2005 | 235 |
2006 | 252 ▼ (-17) |
2007 | 187 ▲ (+65) |
2008 | 195 ▼ (-8) |
2009 | 177 ▲ (+18) |
2010 | 179 ▼ (-2) |
2011 | 197 ▼ (-18) |
2012 | 196 ▲ (+1)[9] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.