գերմանացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Անտոն Դրաքսլեր (հունիսի 13, 1884[1], Մյունխեն, Գերմանական ռայխ - փետրվարի 24, 1942[1], Մյունխեն, Նացիստական Գերմանիա), Գերմանական բանվորական կուսակցության հիմնադիր, որը հետագայում վերանվանվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն և այն գլխավորել է Ադոլֆ Հիտլերը։
Անտոն Դրաքսլեր | |
Կուսակցություն՝ | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն, Գերմանիայի աշխատավորական կուսակցություն և German Fatherland Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 13, 1884[1] |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանական ռայխ |
Վախճանի օր | փետրվարի 24, 1942[1] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Մյունխեն, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Պարգևներ | |
Նրա հայրը եղել է երկաթգծի աշխատակից, իսկ ինքը 1902-1923 թվականներին աշխատել է որպես փականագործ։ 1917 թվականին նա համալրել է նորաբաց Գերմանիայի հայրենական կուսակցության, ինչպես նաև Տուլեի ընկերության շարքերը։
Նրա քաղաքական իդեալը եղել է MAN ընկերության տնօրեն և Պանգերմանական միության առաջնորդ Պաուլ Տաֆելը։
1918 թվականի մարտին Դրաքսլերը իր կոլեգաների հետ հիմնում է «ազատ աշխատողները հանուն բարի կյանքի» կոմիտեն։
1919 թվականի հունվարի 5-ին Կարլ Հարրերի հետ միասին Մյունխենի գարեջրատներից մեկում հիմնել է Գերմանական բանվորական կուսակցությունը, որը 1920 թվականի փետրվարի 24-ին վերանվանվեց և դարձավ` Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն։ 1919 թվականի հունվարին Դրաքսլերը լուսաբանեց «Պրոլետարական իներնացիոնալիստների խորտակումը և համընդհանուր եղբայրության գաղափարի փլուզումը» հոդվածը։ Հենց նույն տարվա ընթացքում լույս տեսավ «Իմ քաղաքական զարթոնքը, գերմանացի սոցիալիստ աշխատողի օրագրից» պամֆլետը, որին ուշադրություն է դարձրել երիտասարդ Հիտլերը։
Շուտով Հիտլերը առաջին անգամ մասնակցեց կուսակցության հավաքին, իսկ հետագայում դարձավ կուսակցության ակտիվ անդամ, այնուհետև 1921 թվականին դարձավ դրա նախագահը։ Դրաքսլերը փորձեց խանգարել նրան և 1921 թվականի հուլիսի 25-ին նա դիմեց ոստիկանություն Հիտլերին մեղադրելով պրովոկացիոն գործողությունների մեջ։ 1921 թվականի հուլիսի 29-ին ընտրվեց կուսակցության նախագահ, իսկ Դրաքսլերը նշանակվեց «Վաստակավոր նախագահի» սինվոլիկ պաշտոնում և մնաց այդ պաշտոնին մինչև 1923 թվականը, հենց այդ թվականին էլ նա լքեց կուսակցությունը[2]։ Դրաքսլերը չմասնակցեց Գարեջրային հեղաշրջմանը, իսկ կուսակցության փակվելուց հետո 1924-1928 եղել է պատգամավոր։ Կուսակցության գործունեության վերականգնումից հետո 1925 թվականից նա մասնակցել է դրա գործունեությանը, իսկ նացիոնալ սոցիալիստների իշխանության գալուց հետո կրկին համալրել է կուսակցության շարքերը, սակայն այլևս ոչ մի դեր չի խաղացել քաղաքականության մեջ չնայած մինչև 1937 թվականը մասնակցել է կուսակցական ժողովներին։ Կյանքի վերջին տարիներին եղել է խոր դեպրեսիայի մեջ և զբաղվել է հարբեցողությամբ։ Մահացել է 1942 թվականին Մյունխենում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.