![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0f/Antonio_Tejero.jpg/640px-Antonio_Tejero.jpg&w=640&q=50)
Անտոնիո Տեխերո
From Wikipedia, the free encyclopedia
Անտոնիո Տեխերո Մոլինա (իսպ.՝ Antonio Tejero Molina, ապրիլի 29, 1932(1932-04-29), Ալաուրին էլ Գրանդե), իսպանացի զինվորական, ժանդարմերիայի սպա, Քաղաքացիական գվարդիայի նախկին փոխգնդապետ։ Եղել է 1981 թվականի փետրվարի 23-ին Իսպանիայում տեղի ունեցած անհաջող պետական հեղաշրջման փորձի ղեկավարներից։
Անտոնիո Տեխերո Մոլինա | |
---|---|
իսպ.՝ Antonio Tejero Molina | |
![]() | |
ապրիլի 29, 1932(1932-04-29) (91 տարեկան) - | |
Ծննդավայր | Ալաուրին էլ Գրանդե |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Ժանդարմերիա |
Ծառայության տարիներ | 1951 - 1981 |
Կոչում | Փոխգնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Հեղաշրջման փորձ Իսպանիայում 1981 թվականի փետրվարի 23-ին |
Կրթություն | General Military Academy? և Հեռակա կրթության ազգային համալսարան |
Անտոնիո Տեխերոն սերում է իսպանական միջին խավից (հանդիսանում է ուսուցչի որդի և գյուղատնտեսի թոռ)։ Անտոնիոյի ծնողները հանրապետական Իսպանիայում ունեին աջ ուղվածության քաղաքական կողմնորոշում։ 19-ը տարեկան հասակում Անտոնիո Տեխերոն ծառայության է անցնում Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի ժանդարմերիայում։ Սովորել է Սարագոսայի զինվորական ակադեմիայում։ Մշտապես առանձնացել է իր աջ ծայրահեղական հայացքներով, եղել է ֆրանկիստական բռնապետության, պետության ամբողջականության և գաղությին ընդլայնման մոլի կողմնակից։ Հանդես է եկել կոմունիզմի, ազատականության, անարխիզմի և անջատողականության բռնի ճնշման օգտին։
Ես մանարխիստ (միապետության կողմնակից) չեմ, բայց ընդունում եմ ղեկավարման բոլոր միջոցները, այդ թվում՝ միապետությունը, եթե այն տանում է երկիրը ճիշտ ուղղությամբ։ Ես սիրում եմ կյանքն ու ազատությունը։ Ինձ դուր է գալիս կարգուկանոնը։ Ես կաթոլիկ եմ։ Քաղաքականապես ես հակված չեմ որևէ գաղափարախոսության։ Իմ միակ քաղաքականությունը Իսպանիան է՝ նրա խաղաղությունը, օրինականությունը, աշխատանքը և վեհությունը։ Ես չեմ ցանկանում ինչ-որ չափից շատ հարստանամ, հարգում եմ ուրիշների ձգտումը ունենալ այն, ինչին նրանք արժանի են։ Ես փորձում եմ աջակցել ամենաթույլերին, բայց ոչ պատերնալիստական ձևով, այլ հավասարության և համերաշխության հիման վրա։
Անտոնիո Տեխերո[1]
1955 թվականի դեկտեմբերին Անտոնիո Տեխերոն ստացել է լեյտենանտ զինվորական կոչում։ Ծառայել է Կատալոնիայում, Գալիսիայում, Անդալուզիայում, Կանարյան կղզիներում, Բադախոսում։ Իսպանական Սահարայում (գաղութը գրեթե մշտապես զինված ընդհարումներ էր ունենում Մարոկկոյի, այնուհետև՝ Պոլիսարիոյի հետ) ծառայելու դիմում էր ներկայացրել, սակայն մերժում ստացել, քանի որ լավագույնս է իրեն դրսևորել մետրոպոլիայում ծառայության ժամանակ։ 1974 թվականին ստացել է Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի փոխգնդապետի կոչում։