From Wikipedia, the free encyclopedia
Անտիվարիի ճակատամարտ կամ Անտիվարիի գործողություն, ծովային բախում ֆրանսիական և բրիտանական ռազմանավերի մեծ նավատորմի և Ավստրո-Հունգարական նավատորմի երկու նավերի միջև, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում: Ավստրիական հին հածանավը (SMS Zenta ) և կործանիչը (SMS Ulan )շրջափակում էին Մոնտենեգրոյի Անտիվարի նավահանգիստը, երբ 1914 թվականի օգոստոսի 16-ին նրանք անակնկալի եկան և ենթարկվեցին հարձակման անգլո-ֆրանսիական մեծ ուժերի կողմից, որոնք թիրախավորված էին դեպի Ադրիատիկ ծով: Զենտան կռվեց և կործանվեց՝ Ուլանին փախչելու հնարավորություն տալու համար։ Ավստրիական նավատորմի նավերը Կատարոյում, իրադարձություններից անտեղյակ, դուրս չեկան նավահանգստից՝ հանդիպելու դաշնակիցների նավատորմին: Ադրիատիկը կարճ շրջափակումից հետո ֆրանսիացիները ստիպված եղան նահանջել մատակարարումների բացակայության պատճառով:
Մասն է | Առաջին համաշխարհային պատերազմ | |
---|---|---|
Վայր | Bar, Ադրիատիկ ծով | |
Աշխարհագրական կոորդինատներ | ||
Թվական | 16 Օգոստոսի 1914 | |
Մասնակից | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն, Ավստրո-Հունգարիա, Ֆրանսիա |
Երբ պատերազմ սկսվեց Ավստրո-Հունգարական կայսրության և Չեռնոգորիայի միջև, ավստրո-հունգարացիները սկսեցին Չեռնոգորիայի ափի շրջափակումը, ինչպես նաև մի քանի ռմբակոծություններ տարբեր քաղաքների, այդ թվում Անտիվարի նավահանգստի (այսօր Բար) նավահանգստի վրա, որտեղ պահպանվում էր SMS Zenta հածանավը և SMS Ulan կործանիչը: Ֆրանսիական նավատորմը որոշել էր փորձել ստիպել Ավստրո-Հունգարիայի նավատորմին վճռական գործողություններ վձեռնարկել ՝ ներխուժելով Ադրիատիկ և ներգրավել ավստրիացիներին ճակատամարտի մեջ: Դաշնակիցների ուժերը բաղկացած էին երկու Dreadnough ռազմանավերից, տաս Preadnought ռազմանավերից, չորս զրահապատ հածանավերից, մեկ պաշտպանված հածանավից և ավելի քան 20 կործանիչներից։ Ըստ Ավստրո-Հունգարիայի ռազմածովային տվյալների, Ավստրո-Հունգարիայի նավատորմի հիմնական ուժը տեղյակ չէր դաշնակիցների ներկայության մասին, մինչև որ կործանիչը (SMS Ulan) ռադիոհաղորդեց նրանց, երբ նա փախչում էր մարտից:
Դաշնակիցների նավատորմին հաջողվեց կտրել Զենտան Կատարոյի գլխավոր ավստրո-հունգարական ռազմածովային բազայից: Զենտայի հրամանատար, կապիտան Պաուլ Պաչները, թվաքանակով գերազանցելով, որոշեց կռվել՝ հնարավորություն տալով Ուլանին փախչել: Զենտան նաև լուրջ թերություն ուներ, քանի որ նրա 120 մմ հրանոթները զգալիորեն զիջում էին դաշնակիցների նավերի ավելի ծանր հրանոթներից: Ֆրանսիական ռազմանավերը բազմաթիվ հարվածներ են հասցրել Զենտայի վրա՝ չկրելով որևէ վնաս: Զենտան խորտակվեց 173 սպանված և ավելի քան 50 վիրավորներով, սակայն զոհաբերությունը թույլ տվեց Ուլանին փախչել։[1]
Անտիվարիից դուրս տիրող իրավիճակից տեղյակ չլինելով, քանի դեռ այն փաստացիորեն չի ավարտվել, ավստրո-հունգարական նավատորմի այն մասը, որը տեղակայված էր Կատարոյում, չուղարկվեց մարտեր տալու համար, ինչպես ակնկալում էին ֆրանսիացիները: Ֆրանսիական նավերը չեն տուժել ավստրիական հրազենից, սակայն 3 հիմնական հրանոթներ պայթել են կրակելիս, իսկ հաջորդ օրը Justice, Démocratie նավերը և երկու կործանիչներ վնասվել են մի շարք բախումների ժամանակ:Գործողությունը վերջ դրեց Չեռնոգորիայի Ավստրո-Հունգարական շրջափակմանը, որը հաջողություն էր Անտանտի համար [2]: Ֆրանսիական նավատորմը չէր կարող երկար մնալ Ադրիատիկում և ստիպված էր պարբերաբար վերադառնալ Մալթա՝ մատակարարումների համար[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.