Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Անուրադհա Կոիրալա (նեպալ.՝ अनुराधा कोइराला, ապրիլի 14, 1949, Rumjatar, Okhaldhunga District, Sagarmatha Zone, Արևելյան շրջան (Նեպալ), Նեպալ), նեպալցի սոցիալական ակտիվիստ, ստրկության զոհերին օժանդակող նեպալյան Մաիտի Նեպալ հասարակական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը[5]։ 2018 թվականի հունվարի 17-ին Նեպալի կառավարության կողմից նշանակվել է համար 3 նահանգի նահանգապետ` դառնալով առաջին կին նահանգապետը[6]
Անուրադhա Կոիրալա նեպալ.՝ अनुराधा कोइराला | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Rumjatar, Okhaldhunga District, Sagarmatha Zone, Արևելյան շրջան (Նեպալ), Նեպալ |
Քաղաքացիություն | Նեպալ |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | սոցիալական աշխատող |
Կուսակցություն | Nepali Congress? |
Պարգևներ և մրցանակներ | |
Anuradha Koirala Վիքիպահեստում |
Այժմ նրա հիմնած կազմակերպությունը ղեկավարում է վերականգնողական տուն Կատմանդուում, ինչպես նաև` Հնդկաստանի ու Նեպալի սահմանին գտնվող քաղաքներում գործող վերականգնողական տներ և ակադեմիա Կատմանդուում։ Ինչպես հուշում է կազմակերպության անունը (maiti նեպալերեն նշանակում է «մայրիկի տուն»), Մաիտի Նեպալը ապաստարան է Հնդկաստանի հասարակաց տներից փրկված կանանց համար։ Կանայք կարող են մնալ Մաիտի Նեպալի տներում այնքան ժամանակ, մինչև նրանք ի վիճակի կլինեն վերադառնալ իրենց տները, իսկ եթե նրանք մերժված են հասարակության ու իրենց հարազատների կողմից, կարող են մնալ այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ ի վիճակի չեն ինքնուրույն ապրել։ 1993-2011 թվականներին Կոիրալան ու իր կազմակերպությունը օգնել են ավելի քան 12.000 կանանց[7]։
Մաիտի Նեպալն աշխատում է նաև փրկված կանանց իրենց ընտանիքի հետ վերամիավորելու ուղղությամբ` Հնդկաստանի ու Նեպալի սահմանին ոստիկանության հետ հսկումներ իրականացնելով, ինչպես նաև` օգնելով կանանց փախչել հասարակաց տներից` Հնդկաստանի իշխանությունների օգնությամբ[8]։
Կոիրալան 2006 թվականի օգոստոսի 25-ին Խաղաղության աբբայության կողմից Մասաչուսեթսում արժանացել է Խղճի արիության մրցանակի[9]։ 2010 թվականին արժանացել է CNN տարվա հերոս մրցանակին[5]։
Ամերիկյան կառավարությունը 2010 թվականի ապրիլին Մաիտի Նեպալին երկու տարվա դրամաշնորհ է տրամադրել` 500.000 ամերիկյան դոլարի չափով[10]։
2017 թվականի նոյեմբերին Կոիրալան միացել է Նեպալի կոնգրեսական կուսակցությանը[11]։
Անուրադհա Կոիրալան 1998 թվականին արժանացել է Նեպալի Տարվա լավագույն սոցիալական աշխատող պարգևին, 1999 թվականին ստացել է Գուրկկայի աջ ձեռքի մեդալ, 2002 թվականին՝ Տրիշակտիպատա մրցանակ, 2006 թվականին Խաղաղության աբբայություն հիմնադրամի կողմից արժանացել է Խղճի արիության մրցանակի, 2007 թվականին՝ գերմանական UNIFEM և Սոֆյա թագուհու արժաթե մեդալ մրցանակներին։
Անուրադհան 2010 թվականին արժանացել է CNN-ի հերոսի կոչմանը։ Բեմում նա ներկայացվել է Դեմի Մուրի և Էշթոն Քաթչերի կողմից[12]։ Նա 100.000 ամերիկյան դոլար է ստացել` Մաիտի Նեպալի հետ իր աշխատանքը շարունակելու համար, ինչպես նաև` 25.000 ամերիկյան դոլար CNN-ի կողմից` ի նշան երախտագիտության[12][13]։
2014 թվականին արժանացել է Մայր Թերեզայի մրցանակի[14][15]։
2017 թվականի ապրիլին նախագահ Պրանաբ Կումար Մուխերջիի կողմից Անուրադհա Կոիրալային շնորհվել է Հնդկաստանի չորրորդ ամենաբարձր` Պադմա Շրի քաղաքացիական պարգևը[16][17]։ 2018 թվականին Կոիրալան արժանացել է G. O. D. մրցանակի[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.